Լրահոս
Օրվա լրահոսը

Սենյակի դուռը բացում եմ, վեց դիմակով մարդ է դուրս գալիս. Գառնիկ Դանիելյան

Հունիս 12,2024 19:40

«Ինչ տեսակի հատուկ ծառայություն կա, էնտեղ է՝ էլ «վադալազ», էլ փրկարար, աղետի գոտում մարդ չենք թողել, բոլոր փրկարարներին բերել են ԱԺ։ Սա խայտառակություն է։ Սենյակիս դուռը բացեցի՝ վեց հոգի «մասկով» մարդ դուրս եկավ։ Վախենում են: ԱԺ-ի ներսում էլ ամբողջը թիկնապահներ են։ Մենակ մեր նստելու տեղը մարդ չկար։ Մեղք են էս մարդիկ, էս շոգին էս գլխարկները հագցրել են, ամբողջ փողոցը  փակել։ Ոչ մի մարզում ոստիկան չի մնացել, հանցագործությունները խեղդում են, ոստիկանական բաժանմունքներում մարդ չի մնացել, սա ինչ խայտառակ վիճակ է։ Սենց է պատկերացնում իր իշխանությունը։ Էս է իրա պատկերացրած Հայաստանը»,-  Բաղրամյան պողոտայում, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նրա  խոսքով՝ իրական Հայաստանն այն է, որ աղետի գոտում մարդ չկա՝ մարդկանց առաջին օգնություն ցույց տալու, իսկ ոստիկանական բաժանմունքներում մարդ չկա, որ  մարդը դիմի և ասի ՝ գողություն են արել։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ոստիկանությունը պետության «ողնաշարն» է, նրանք ԱԺ անվտանգությունն են ապահովում, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «Լավ է, էս մարդկանց ի՞նչ է սարքել։  Իմ բնականոն աշխատանքը խոչընդոտված է, էսօր վեց անգամ ավտոս տարել են տուգանային հրապարակ։ Ես նորմալ աշխատում էի, իմ աշխատանքը խոչընդոտում են։ Չեն թողնում Բաղրամյան փողոցից անցնեմ Դեմիրճյան փողոց։ Սենյակի դուռը բացում եմ, վեց «մասկով» մարդ է դուրս գալիս։ Մարդամեկի անվտանգությունն են ապահովում»։

Ավելի ուշ, իր ելույթում նա հայտարարեց՝ աննահանջ կանգնած են սրբազան հոր կողքին:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք, հունիսի 9-ից  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շրջափակել են ԱԺ շենքը: Իսկ հաջորդ օրը, ԱԺ խորհուրդը երեկ մերժեց՝ կառավարության հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների դիմումը: Բագրատ Սրբազանն ամսի 9-ին, 96 ժամ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարականի դիմում ներկայացնելու համար. այսօր, 15.00-ից ընդդիմադիրները հավաքվել են Բաղրամյան պողոտայում: Իրավիճակը բավական լարված է, ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, ավելի ուշ՝ նաեւ բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:

Բագրատ սրբազանն էլ հայտարարեց՝ տեղեկություն ունի, որ խորհրդարանից իշխանության ներկայացուցիչները ուղիղ եթերով հետեւում են ցույցին ու առաջարկեց՝ եթե տղամարդկություն ունեն, թող ետ քաշեն ոստիկանական պատը, բացեն ԱԺ դարպասները, ինքը կգնա խորհրդարան եւ ուղիղ կասի ամենը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930