Այսօր՝ հունիսի 12-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ժամը 15:00-ից հրավիրել էր հավաք: Նշենք, որ շարժումը արդեն երկու օր նստացույց է իրականացնում Ազգային ժողովի մոտ՝ նշված խաչմերուկի տարածքում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:09-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3400 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Քանի որ հավաքի մասնակիցներից ոմանք օգտվում էին հովանոցներից, տվյալ դեպքերում ենթադրել ենք, որ յուրաքանչյուր հովանոցի տակ կարող է լինել երկու հոգի:
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:
Իրազեկ քաղաքացիների միավորում