ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ ճի՞շտ է, որ շարժման գործողությունների առաջին օրերին պատվիրակ է ուղարկել Բագրատ սրբազանի մոտ՝ բանակցելու համար։
«Հայտարարում եմ պաշտոնապես՝ ես երբեք ոչ մեկին չեմ լիազորել եւ չեմ միջնորդել, նման հարց չեմ բարձրացրել։ Եթե ես ձեր ասած անձի հետ հանդիպելու ցանկություն ունենայի, էս մի ամիս է՝ փողոցներով հետեւիցս գալիս է, ասում է՝ հանդիպենք, հանդիպենք, արի հանդիպենք, կհանդիպեի։
Ուզում եք ասել, որ ՀՀ վարչապետի համար դժվարություն է ներկայացնում որեւէ մեկին հանդիպելը։ Բա ըտենց բիրտ ոստիկանական բռնապետություն է, երկրի վարչապետն ուզում է մի մարդու հետ հանդիպի, չի կարում հանդիպե՞լ։ Որ ուզենայի հանդիպել, այդ բիրտը ուժերին կասեի՝ գցեք բագաժնիկը, բերեք հետը հանդիպեմ, այ քեզ բան։ Բայց ես այդպիսին չեմ, որպես Հայ առաքելական եկեղեցու խոնարհ հետեւորդ եւ օրինապահ քաղաքացի՝ նման բաներ չեմ անում։ Լավ է այդ անորսալի Ջոյի մասին անեկդոտը անգիր էր արել, պատմել։ Դա հենց իր մասին է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ընդդիմադիրների արձագանքին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ինքը թող Աստծուն հավատա, ինձ հավատալ պետք չէ, այ ցավդ տանեմ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ