Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսադիրներդ վրադ չլիներ՝ քեզ կտանեինք». Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին

Հունիս 12,2024 19:20

«Մեզանից ահագին մարդ են գողացել՝ տարել: Իրենց ասելով՝ բերման են ենթարկել: Աբրահամ Գասպարյանը ձեզ ի՞նչ է արել, որ բերման եք ենթարկել: Աբրահամին խոշտանգել են»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ հայտարարելով, որ ինքը նահանջելու տեղ չունի եւ, որ ոստիկանությունն էլ է մասնակից իշխանության հանցանքին:

«Ուսադիրներդ վրադ չլիներ՝ քեզ կտանեինք»,- ասաց Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, ով քիչ առաջ սպառնացել էր իրեն բերման ենթարկել :

«42 հոգի Պռոշյանից են տարել, հիմա էլ՝ այս պահին չգիտեմ այստեղից ինչքա՞ն են տարել: Աբրահամը գիտեմ, որ իմ կողքն էր, հիմա՝ չկա: Ոստիկանության կողմից էլ են շշեր նետվում, վահաններ են նետվում, հայհոյանքներ են տալիս՝ վերին աստիճանի… Մեր աղջիկներից երկու հոգի եւ մեկ տղամարդ վնասվածք են ստացել՝ հիվանդանոցում են, հիմա բուժում են ստանում»,- հայտարարեց սրբազանը՝ մարդկանց հորդորելով՝ այս պահից սկսած դուրս եկեք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ, որովհետեւ «այդ մարդը (նկատի ունի ԱԺ շենքում գտնվող Նիկոլ Փաշինյանին-Ն. Գ.) ճողոպրել է, կամ էլ ճողոպրում է. դեռ հայտնի չէ: Նիկոլ Փաշինյանի միակ պատվարը մնացել են փշալարերը: Ոստիկաններն էլ են ծափահարում, ապրեք դուք»,- հայտարարեց սրբազանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք, հունիսի 9-ից  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շրջափակել են ԱԺ շենքը: Իսկ հաջորդ օրը, ԱԺ խորհուրդը երեկ մերժեց՝ կառավարության հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների դիմումը:

Բագրատ Սրբազանն ամսի 9-ին, 96 ժամ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարականի դիմում ներկայացնելու համար. այսօր, 15.00-ից ընդդիմադիրները հավաքվել են Բաղրամյան պողոտայում:

Իրավիճակը բավական լարված է, ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, ավելի ուշ՝ նաեւ բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ.

Ավելի ուշ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյբուքյան իր էջում հայտնեց. «Աբրահամը՝ Զեյթունի բաժնում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930