Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ են ուզում ստորագրել»․ Գառնիկ Դանիելյան

Հունիս 12,2024 19:01

«Ձայներ լսեցինք, աղմուկ էր, առաջացա, ոստիկանության մեջ կոնֆլիկտ էր, տարբեր մարզերից բերված ոստիկանները դժգոհում էին, թե ինչու են բերվել այստեղ։ Ինձ տեսնելուն պես այդ խոսակցությունները դադարեցրին»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ոստիկանական ուժերի կուտակումներին։

Նա ասաց փշալարերը յուղել են, ավելացրել են, ջրցան մեքենաները տեղում են, դրան ավելացել են Ֆրանսիայից բերված բաստիոն տիպի զրահամեքենաները, որոնք մեր երկրի պաշտպանության համար են, բայց նաև այստեղ են օգտագործվում։

Պատգամավորն ասաց, որ Բաղրամյան, Պռոշյան, Դեմիրճյան փողոցներում են Սյունիքից, Շիրակից, Լոռուց, Տավուշից, Գեղարքունից բերված ոստիկաններ․ «Անգամ քրեականի աշխատողներ են բերվել, որ պետք է զբաղվեն հանցագործությունների կանխմամբ, և օպերատիվ իրավիճակ կա, որ պետք է նրանց վերահսկողության տակ լինի։ Քրեածին իրավիճակը տեսնում եք․ գողություններ, սպանություններ։ Էս մարդիկ ոստիկանական շենքերը դատարկել են, մարդ չի մնացել, երևի քարտուղարուհուց սկսած` բերել են այստեղ։ Տեսա նաև, որ կողքի մասնավոր ընկերության ստորգետնյա ավտոկայանատեղին լցված էր ոստիկաններով, ԱԺ-ի ավտոկայանատեղիում ոստիկաններ կան։ Մեր՝ հարկատուներիս հաշվին բերում են այստեղ»։

Լրագրողների հարցին՝ սպասվածից քի՞չ չէ ժողովրդի թիվը Բաղրամյան պողոտայում, նա պատասխանեց․ «Այն օրերին, երբ Հանրապետության հրապարակում էինք հավաքվում, հրապարակը գրեթե լեցուն էր լինում։ Միշտ խնդիր է եղել ակտիվ գործողությունների փուլին անհրաժեշտ մարդկանց մասնակցության հետ կապված»։

Գառնիկ Դանիելյանը ահազանգեց՝ այսօր հավաքել ու հրահանգել են, որ որևէ աշխատող այս ցույցերին հանկարծ չմասնակցի։ Արցախցիների նկատմամբ կան նշումներ․ Հաթերքի գյուղապետին են տարել, Ստեփանակերտի, Մարտակերտի քաղաքապետերին են տարել, տարբեր գործարարների։

Գառնիկ Դանիելյանն ասաց՝ իրավունք չունենք այս շարժման տեմպը թուլացնել, քանի որ Ադրբեջանը նորից պահանջներ է ներկայացնելու ՀՀ-ին․ «Առաջիկայում սպասվում են զիջումներ՝ Տավուշում էլի տարածքներ՝ թե պարտադրանքով, թե էլի նախօրոք պայմանավորվածության  արդյունքում, Վերին Ոսկեպարի, Ազատամուտի և Տիգրանաշենի խնդիր է բարձրացվելու։ Սրա հետ զուգահեռ նաև նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ են ուզում ստորագրել։ Մեր ժողովուրդը պետք է ճնշում գործադրի, որ կանխի վերահաս աղետը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930