«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սիրում է քաղաքացիներին։ Այդ սիրված քաղաքացիներից առնվազն 43-ին քիչ առաջ ոստիկանները բռնություններով բերման է ենթարկել։ Բերման է ենթարկվել լրագրող, սիրելի լրագրող՝ սիրելի լրատվամիջոցից»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանուկյանն ասաց, որ պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցը, որ 2021 թվականին կառավարությունը հանդես է եկել ծրագրով, որը չի կատարել, Նիկոլ Փաշինյանին հունից հանեց։
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ Փաշինյանն ասաց․ «Դուք խոսում եք խոշտանգումների մասին։ Այո, քաղաքացիներն իրենց կարծիքը, երբեմն վրդովմունքն արտահայտելու հնարավորություն ունեն։ Ուզում են սիգնալ տալ, լավ են անում, ուզում են սիգնալ տալ։ Ուզում են ցույց անել, լավ են անում։ Բայց երբ ուզում են հավաքների ազատության մասին օրենքով սահմանված ազատությունների անդին գործողություններ անել, այ այդտեղ մեր սիրելի ոստիկանությունը պետք է միջամտի, ուրիշ տարբերակ չկա։ ՀՀ-ում չկա ոստիկան, որը ծառայում է Նիկոլ Փաշինյանին, ՀՀ-ում կա ոստիկան, որը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, եւ վերջ»։
Գեղամ Մանուկյանն ասաց, որ այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լուրջ ինքնախոստովանություն արեց․ «Ասում է՝ 2018 թվականին դրանք, որ ուժ էին գործադրում, հետո հասկացա՝ ախպեր, սրանց խի հանեմ, սրանք իմ ձեռքի տակ հավատարիմ կծառայեն, ոնց որ հիմա ծառայում են»:
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ