«Անեք, բերման կենթարկենք»,- քիչ առաջ, խորհրդարանի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին սպառնաց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:
Սրբազանը հետաքրքրվեց՝ ինչի՞ համար են բերման ենթարկել ցույցի մասնակիցներին:
-Հակաօրինական վարք դրսեւորելու համար ենք տարել,-պատասխանեց ոստիկանապետը:
– Հակաօրինական պահվածք չի եղել, սադրանք եք արել,- պատասխանեց սրբազանը:
Կարդացեք նաև
– Սադրանքը դուք եք արել՝ շշերը շպրտելով,- հակադարձեց ոստիկանապետը:
Գառնիկ Դանիելյանն էլ նկատեց՝ շիշը շպրտել են հեռվից, ինչո՞ւ են մարդկանց առաջին շարքերից բերման ենթարկել:
-Լրագրողներն աշխատել են, կտեսնենք՝ կհասկանանք,- պատասխանեց ոստիկանապետը:
Մանրամասները՝ տեսանյութում
Բագրատ սրբազանը դիմեց ցուցարարներին. «Մեր մեջ ինչ տիպ ասես՝ կա. խնդրում եմ՝ ուշադիր եղեք»: Նա ցուցարարներին հորդորեց՝ բռնել շիշ շպրտող սադրիչներին ու մինչ ինքը հինգ րոպեով բացակայում էր, ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կրկին քաշքշոց սկսվեց: Միջադեպն արագ հանդարտեցվեց, ցուցարարները սկսեցին ռազմահայրենասիրական երգեր երգել:
Մանրամասները՝ տեսանյութում
Ի դեպ, երեկ ցուցարարներն ԱԺ շենքի մոտ սահմանազատում խորհրդանշող սիմվոլիկ սյուն էին տեղադրել: Ոստիկաններն այն այսօր ապամոնտաժեցին:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, հունիսի 9-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շրջափակել են ԱԺ շենքը: Իսկ հաջորդ օրը, ԱԺ խորհուրդը երեկ մերժեց՝ կառավարության հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների դիմումը: Բագրատ Սրբազանն ամսի 9-ին, 96 ժամ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարականի դիմում ներկայացնելու համար. այսօր, 15.00-ից ընդդիմադիրները հավաքվել են Բաղրամյան պողոտայում:
Իրավիճակը բավական լարված է, ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, ավելի ուշ՝ նաեւ բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ