«Ոստիկանները ջարդում են, ավիրում են մարդկանց: Դեմս կանգնած՝ չեմ հավատում: Նիկոլ Փաշինյանը, որ 2008-ին փառավորվում էր ոստիկաններին ծեծելուց, հիմա դարձել է քրիստոնեաբար հանդուրժող, մի հատ էլ շնորհակալություն է հայտնում: Ինչի՞ համար եք շնորհակալություն հայտնում ծեծելո՞ւ, խոշտանգելո՞ւ»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Փաշինյանն ասաց, որ կառավարության դատավորը ժողովուրդն է ու եթե ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, կիրականացնի. «Մենք 2026-ին կգնանք ժողովրդի առաջ կկանգնենք, մեր ծրագիրը կկարդանք, ժողովուրդը կորոշի»:
Ինչ վերաբերում է ոստիկաններին, նա ասաց. «Դուք նույնիսկ չեք պատկերացնի՝ ես ոստիկաններից ինչքան հարվածներ եմ ստացել: Բայց ես վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ոչ մի դեպքի հետեւից չեմ գնացել, որովհետեւ համարում եմ, որ ոստիկանն արել է իր աշխատանքը հա, իմ աչքի տակը սեւացել է, բայց ոստիկանը արել է իր աշխատանքը: Բոլոր ոստիկաները, որոնք կատարում են իրենց աշխատանքը, ճիշտ են անում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ