ԱՄՆ հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ գնալ դեպի ռազմավարական գործընկերություն, որն իր հետ կբերի նոր ոլորտներ, նոր գործիքակազմ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա անդրադարձավ ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի՝ Հայաստան կատարած այցի նպատակներին։ «Սա երկրորդ ամփոփիչ համատեղ նիստն էր։ Եթե դուք համեմատեք նախորդ նիստի հայտարարությունը այս տարվա նիստի արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության հետ, կտեսնեք, որ զգալիորեն ընդլայնվել են եւ ոլորտները, եւ կոնկրետ քայլերը։
Ձեռքբերումներն իսկապես շոշափելի են։ Բացի նրանից, որ այժմ ռազմավարական երկխոսության տիրույթում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկ, տնտեսական համագործակցությունը, ժողովրդավարությանը, իրավական ոլորտներին աջակցությունը, պաշտպանության եւ այլ ոլորտներ, բայց նաեւ ձեռք բերվեց համաձայնություն՝ բարձրացնել մեկ աստիճան այս համագործակցությունը եւ գնալ դեպի ռազմավարական գործընկերություն, որն իր հետ կբերի նոր ոլորտներ, նոր գործիքակազմ»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ