Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու՝ ուր, Ղարաբաղն՝ ուր, ապրիլյան պատերազմին մայիսին ես գնացել»…«Դուք հացկատակներ եք». ծափեր ու գոռգոռոցներ, թեժ վեճ ԱԺ-ում՝ Փաշինյանի հետ

Հունիս 12,2024 18:08

«ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո գոյություն չունի: 2016-ից արդեն բանակցային գործընթացի առանցքային կետերից մեկը եղել է ԼՂ-ի լուծարումը: Դուք իմ ասածին առերեսվելո՞ւ եք, պատրա՞ստ ենք գնանք, նայենք թղթերով»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին:

Փաշինյանն ասաց. «Մենք ձեր բերած օրակարգին 98-ից հետո հավատացել ենք եւ դա է մեր սխալը: Իմ ձախողումն այն է, որ ես ինքս ինձ չեմ կարողացել համոզել, որ բոլորին պետք է ասել ճշմարտությունը, որովհետեւ հասկացել եմ, որ եթե այդ խոսույթը դուրս բերեմ, հետագա հետեւանքները կապելու են, ասելու են՝ փլուզեց հայկական խոսույթը եւ ամեն ինչ եղավ դրա համար: Ինչն է ձեր քաղաքական պերմանենտ ձախողումների պատճառը. դուք չեք հրաժարվում ժողովրդին խաբելու քաղաքականությունից: Մենք ինչքան էլ ձախողում ենք, կիսալացակումած ենք գալիս ժողովրդի առաջ կանգնում, քիչ ամոթխած ենք գալիս, բայց ժողովրդին ասում ենք՝ մենք ժողովրդին ինչպես սեփական ծնողին գալիս ենք, ամեն ինչ պարզ բացատրում, ներկայացնում ենք: Դուք ժողովրդին, քանի որ չեք ընկալում որպես ձեր ծնող, այլ ընկալում եք որպես ձեր նոքար, այդպես է լինում: Բառեր եք ասում՝ Դովիլի հայտարարությունը, ԵԱՀԿ-ն… ժողովուրդը մտածում է՝ արա, էս ինչ է: Դուք 98 -ից ԼՂ հարցը օգտագործել եք միայն մի նպատակի համար, որ Հայաստանում սպանեք, ճնշեք, հարստահարեք՝ ասելով, որ այդ ամեն ինչը անում եք՝ ԼՂ հարցը լուծելու համար: 2016-ին, երբ ես գնացել եմ Ղարաբաղ…»:

Ներկա պատգամավորները միանգամից վրա տվեցին, թե՝ «դու՝ ուր, Ղարաբաղն՝ ուր, ապրիլյան պատերազմին մայիսին ես գնացել»:

Փաշինյանը արդարացավ. «Պարոն Աղազարյանին ես ներկայացրել եմ, Սեյրան Օհանյանն էլ մեդալ է տվել: Հակոբ Արշակյանն է եղել, Ռուբինյանը, Պարսիլյանը, Նարեկ Բաբայանը, Քրիստինեն է եղել, Հրաչն է եղել: Մեզ տարել են դիրքեր, այ էսքան է եղել խրամատների խորությունը: Անձրեւ է եկել, մենք չենք կարեցել կանգնել էդ խրամատների մեջ, ոտերիս տակից փախել է»:

Սեյրան Օհանյանը հուշեց, որ այդտեղ դիրքեր չեն եղել, երկրորդ գիծ է եղել: Փաշինյանը արձագանքեց. «Բա խի՞ եք տարել, եթե դիրքեր չեն եղել: Բա երկրորդ գիծը պիտի կահավորված չլինե՞ր»:

RA National Assembly session took place

Ռուստամյանը պատասխանեց. «Սուտ դուք եք ասում ծայրից ծայր: Դուք մի հատ վերհիշեք ձեր իսկ տեսաուղերձը, որ հղել եք ՄԱԿ-ին՝ պատերազմը սկսելուց երկու օր առաջ: Էն ժամանա՞կ էիք ճիշտ ասում, թե՞ հիմա»: Փաշինյանը պատասխանեց՝ «Հիմա»:

Հետո Փաշինյանը սկսեց գոռգոռալ, մատ թափ տալ, թե օգտագործում են ԼՂ-ն, որ մարդկանց ցույցի մատերիալ բերեն 5000 դրամով, սարկավագները խորաններում խունկ ծխեն՝ կայսրության ներքո, «դուք թքած ունեք ԼՂ ժողովրդի վրա էլ, հայ ժողովրդի վրա էլ, դուք հացկատակներ եք»:

Դահլիճում սկսեց վեճ, ՔՊ-ականները սկսեցին ծափ տալ Փաշինյանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930