Shamshyan.com. Երեկ՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռոստովյան փողոցում՝ Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի մոտակայքում գազատար խողովակից տեղի է ունեցել պայթյուն:
Պարզվել է, որ Ռոստովյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող Գրիգոր Քալաջյանին պատկանող գազաբենզալցակայանում տեղի է ունեցել գազի բաշխիչ կայանի խողովակից արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որը մարվել է տեղի ուժերով։
Այրվել է արտահոսած գազը, ջերմահարվել կայանի ցանկապատի երեսպատումը (2 ք․մ), հարակից պատին ամրացված էլվահանակ (1 հատ) և ջարդվել պատուհանների ապակիները։
Հրշեջ-փրկարարները՝ համապատասխան մասնագետի հետ համատեղ, փակել են գազի բաշխիչ կայանի խողովակների փականները, կատարել հովացման աշխատանքներ։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: