«Բազմիցս հայտարարել եք, որ հանուն ձեր պատկերացրած խաղաղության` պատրաստ եք զիջումների, բայց չգիտեք այդ զիջումների ծավալը: Իսկապես ապացուցեցիք, որ անդրդվելի եք ձեր այդ որոշման մեջ: Պատկերացնո՞ւմ եք այն գինը, որ հայ մարդը պետք է վճարի հանուն այդ խաղաղության, որը ձեր պատկերացմամբ էլ երաշխավորված չէ»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը:
Նա պատասխանեց. «Շատ դիպուկ հարց տվեցիք: 2018-ից ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք առնչվել ենք ԼՂ խնդրի հետ կապված, հետեւյալն է եղել, որ 2018-ի ապրիլի դրությամբ մի իրադրություն ենք ունեցել, որ մենք անխուսափելիորեն պետք է գնանք զիջումների կամ պատերազմի ճանապարհով: Ես ինձ այդ հարցը տվել եմ՝ լավ, էս զիջումը անենք, էն անենք, որտե՞ղ է կանգնելու զիջումների այս ընթացքը: Ես չեմ կարողացել պատասխանել այդ հարցին: Բա հիմա ես այդ հարցի պատասխան ունե՞մ: Այո, ունեմ: Այդ հարցի պատասխան է ՀՀ 29.743 քկմ-ն: Այն ժամանակ բոլոր առումներով ինձ համար անհնար կլիներ:
Ես շատ եմ ինձ մեղադրում, այն ժամանակ պետք է առնվազն դռնփակ ռեժիմով գայի ասեի, որ ԼՂ ինքնավարություն լինի Ադրբեջանի կազմում եւ մեր զիջումների սահմանը պետք է լինի 29.743 քկմ-ն, բայց ոչ իմ լեզուն կպտտվեր այն ժամանակ նման բան ասեի: Եթե ես ինքս ինձ համոզեի, ձեզ կհամոզեի, բայց պրոբլեմն այն է, որ ես ինքս ինձ չեմ կարողացել համոզել: Պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամեն ինչը պետք է վերցնի իր վրա: Այսօր ես դա եմ անում: Իմ պարտքն է, որ վերցնեմ իմ վրա»:
Մհեր Սահակյանն ասաց, որ թուրքը մեր տեսակի, մեր պատմության հետ կապված խնդիր ունի, դուք մինչեւ ո՞ւր եք պատրաստ զիջել՝ աթոռը պահելու համար: Փաշինյանը պատասխանեց. «Դա շատ լուրջ պրոբլեմ է, որ կան երկրներ, որոնք վիճարկում են մեր ինքնությունը: Մեր ընդհանրությունը այն է, որ դա չեմ ժխտում, տարբերությունն այն է, որ ես հասկանում եմ, որ դա ես պետք է լուծեմ: Դուք այդ հարցը ճոճում եք իմ ուղղությամբ, լավ եք անում, 7 ամիս առաջ ես ինքս եմ այդ հարցը վերցրել ու ճոճել իմ ուղղությամբ: Բա լավ, էս հարցը ո՞վ է լուծելու: Ես ասել եմ՝ դու ես լուծելու, որովհետեւ դու ես ՀՀ վարչապետը, ուրեմն գնա, գտիր լուծում: Այո, մեզ պետք է հայհոյեն դրա համար, պետք է ասեն դավաճան եւ էլի նման բաներ: Բա եթե ոչ մեկը չուզենա այդ պատասխանատվությունը կրի, մեր երկիրը կլինի այն, ինչից դուք վախենում եք: Մենք վախով չենք առաջնորդվում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ըղձական ժամանակով պատասխանել , այն էլ անվերադարձ ուշացումով էլ ու՞մն է պետք։