Լրահոս
Օրվա լրահոսը

«2012-ին գաղափար չունեմ՝ ինչ է տեղի ունեցել։ Այդ տարի ես Հայաստանում չեմ եղել»․ Բագրատ սրբազանը՝ Թալինի մանկապարտեզի մասին

Հունիս 12,2024 17:44

«2012-ի մասին տեղյակ լինել չեմ կարող, քանի որ եղել եմ Կանադայում»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով լրագրողների փաստմանը, թե Թալին համայնքի ղեկավարն իրեն մեղադրում է Թալինի մանկապարտեզի՝ չգործելու հարցում, այսպես պատասխանեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Հիշեցնենք՝ Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը գրառմամբ տեղեկացրել էր, որ «Թալինի մանկապարտեզը շուրջ 11 տարի չի գործում Վազգեն (Բագրատ) Գալստանյանի պատճառով»։

Նա մասնավորապես գրել էր․ «2003 թ.-ի ապրիլի 30-ին Թալինի քաղաքային ավագանու 2003 թ.-ի ապրիլի 7-ի որոշման հիման վրա նվիրաբերության պայմանագրով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն է հանձնվել Թալին քաղաքի Մյասնիկյան փողոցի 8-րդ հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզը: Ըստ նվիրատվության պայմանագրի սահմանված կետերի՝ նվիրառուն պարտավոր է պահպանել մանկապարտեզում գործող խմբերը՝ կազմակերպելով մսուր-մանկապարտեզ առնվազն 50 երեխաների համար: 2012 թ.-ի մարտի 28-ին Թալին քաղաքային համայնքի ղեկավարի որոշմամբ և նվիրատվության պայմանագրով, որի կողմերը, նվիրատու՝ Թալինի համայնքապետարան, և ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ նվիրառու՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ի դեմս Արագածոտնի թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Բագրատ Վարդապետ Գալստանյան, վերոնշյալ մանկապարտեզը անհատույց, որպես սեփականություն, նվիրատվությամբ հանձնվել է Հայ Առաքելական եկեղեցուն: 2013 թ.-ից առ այսօր մանկապարտեզը չի գործում, չի ծառայում իր նպատակին և տարեցտարի վատթարանում է շինության վիճակը»։

Բագրատ սրբազանն այս ամենի մասին ասաց․ «2003-ի ապրիլին այն ժամանակ քաղաքապետը մեր առաջարկով մանկապատեզը փոխանցել է Մայր աթոռին, եղել եմ Մայր աթոռի առաջնորդական տեղապահը։ Մայիսի 27-ին իմ լիազորություններն ավարտվել են, և ընտրվել եմ Կանադայի թեմի առաջնորդ։ 2 ամսվա պատմություն է մանկապարտեզի հատկացումն ու իմ մեկնումը։ Եթե շատ ջանք էլ դնեի, ոչ մի բան անել չէի կարող։ Նույն տարվա հուլիսին ես 40 հոգանոց երիտասարդական խումբ եմ ուղարկել հենց Թալին, հենց մանկապարտեզի վերանորոգման համար՝ իմ գնալուց անմիջապես հետո, որ մանկապարտեզի գոնե նվազագույն պայմանները լինեն, քանի որ ավերված վիճակում էր։ Դա Բագրատ սրբազանի սեփականությունը չէ․ գտնվում է Արագածոտնի թեմի խնամքի ներքո, ոչ թե 11, այլ 21 տարի առաջ է։ 2012-ին գաղափար չունեմ՝ ինչ է տեղի ունեցել։ Այդ տարի ես Հայաստանում չեմ եղել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930