«Այսօր մենք կարող ենք միասին վճռել և բեկել մեր երկրի ու պետության ճակատագիրը»,- Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ, դիմելով քաղաքացիներին, հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նա քաղաքացիներին կոչ արեց գալ Բաղրամյան պողոտա․ «Հրավիրում եմ բոլորին, դիմում հորդորում եմ, եկեք, միացեք ձեր տասնյակ հազարավոր ընկերներին, բարեկամներին, պատիվ ունեցող մարդկանց, որոնք հազարներով այսօր այստեղ են»։
Նշենք, որ իրավիճակը գերլարված է Բաղրամյան պողոտայում, հատկապես Պռոշյան փողոցում։ Ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացած Պռոշյան փողոցում՝ Կառավարական ամառանոցի մոտ։
Կարդացեք նաև
Կարմիր բերետավորները քաղաքացիներին բերման են ենթարկում Պռոշյան փողոցից։ Քաղաքացիները վանկարկում են․ «Ոստիկանը Նիկոլ չի, ոստիկանը ՔՊ չի»։
Քաղաքացիները շարունակում են մնալ Պռոշյան փողոցում։ Ոստիկանությունը հայտարարում է․ «Եթե շարունակեք մնալ Պռոշյան փողոցում, ձեր նկատմամբ կկիրառվեն հարկադրանքի միջոցներ։ Դուրս եկեք ճանապարհի երթևեկելի մասից»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ