Ոստիկանների գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել Mediahub.am լրատվականի թղթակից Նարե Գևորգյանը։ Լրագրողն ընկել էր գետնին և մի քանի րոպե շարունակ մնացել ոստիկանների ոտքերի տակ։
Մինչ այս պահը շտապ օգնության մեքենան չի մոտեցել լրագրողին։ Նարե Գևորգյանը չի կարող քայլել։
Վնասվել է նաև նրա, ինչպես նաև այլ լրագրողների տեխնիկան։ Վնասվածքներ է ստացել նաեւ News.am լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը:
Կարդացեք նաև
Կիրառված նռնակից տուժել է նաեւ ArmLur.am-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանը, նռնակը վնասել է նրա ոտքը։
Ոստիկանական ուժերի ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման պատճառով և հրմշտոցի արդյունքում, իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ, տուժել են AlphaNews-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը։
Խմբագրությունից հայտնում են, որ ոստիկանների գործողությունների արդյունքում վնասվել է խմբագրության տեսախցիկը և այլ սարքեր, որոնց մի մասը կորել է:
ABC media-ի լրագրողներն ու օպերատորները տուժել են Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողությունների արդյունքում: