Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի արգելափակենք, որ այդ մարդը դուրս չգա խորհրդարանից»․ Բագրատ սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Հունիս 12,2024 17:08

«Այն ժողովուրդը, որը դեռևս Հանրապետության հրապարակում հավաքված էր, եթե այս չորս օրվա ընթացքում իր կամքը դրսևորի, ես խոստանում եմ, որ կիրացնենք մեր փափագն այս մարդուն հրաժարեցնելու»,- Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նա վստահեցրեց՝ այդ ժամը հասել է՝ օրինական, խաղաղ, անցնցում ճանապարհով, ոչ մի ավելորդ բռնության մեր կողմից․ «Սա ուզում եմ շեշտել, որ վախերը պակասեն։ Նա (Նիկոլ Փաշինյանը,-հեղ․) պարտավոր է գալ խոսելու, բանակցելու և ներկայացնելու կամ քննարկելու անցնցում հեռանալու ճանապարհը»։

Բագրատ սրբազանը փաստեց՝ Նիկոլ Փաշինյանն այսօր մուտք է գործել ԱԺ ու ասաց․ «Բացարձակ նպատակ էլ չենք ունեցել արգելափակելու, բայց պիտի արգելափակենք, որ դուրս չգա, որովհետև պետությունը ձախողած մարդը չի կարող հանգիստ գործի գալ, գործից գնալ, չի կարող ցինիկ կերպով ուղղակիորեն չանդրադառնալ այն ամբողջ ընդվզումին ու ցավին, որն իր պատճառով պատճառվել է մեր ժողովրդին»։

Բագրատ սրբազանը հայտարարեց՝ ամեն ինչ դրել է այս սեղանին․ «Չեմ զղջացել մի վայրկյան անգամ, որովհետև ներշնչվել եմ իմ անցյալի պատմությամբ, ապրել եմ իմ հերոսների կերպարներով և նաև չեմ ուզում, որ պատմությունն ինձ այս ժամանակների համար որակի որպես դավաճան և ուրացող։ Եվ ոչ միայն իմ մասին, այլև չեմ ուզում, որ պատմությունը մեր ժամանակների մասին գրի, որ այս ժողովուրդը չկարողացավ կամ չուզեց իր իրավունքներին, կյանքին ու ժառանգությանը տեր կանգնել, պատիվ ունենալ, արժանապատիվ ապրել»։

Բագրատ սրբազանը, տեսնելով, որ ժողովրդի շարքերում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում, հայտարարեց․ «Ոստիկանությանն ասում եմ՝ հիմիկվանից հրահրումներ չանեք։ Մեզ տեղեկություններ են հասնում, որ Պռոշյանից մարդկանց բերման են ենթարկում։ Դադարեցրեք այս սադրանքները։ Ո՞ւմ անօրինական հրահանգն է, դադարեցրեք սադրանքները։ Կարմիր բերետավորներ, մարդկանց բերման չենթարկեք, անօրինական գործողությունները դադարեցրեք։ Ծանր գին եք վճարելու, մի արեք։ Խորհրդարանում գտնվող պատգամավորներին եմ ասում՝ ձեր կամքը դրսևորեք հենց հիմա»։

Նա ժողովրդին հորդորեց ոչ մի շփում չունենալ ոստիկանության հետ։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930