Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբ իմ ժողովուրդը որոշի ինձ հեռացնել պաշտոնից, ես կհեռանամ, գուցե կաշխատեմ որպես լրագրող, գուցե նոր գրքեր կգրեմ». Փաշինյանի տված 2 րոպեն ու իրականությունը

Հունիս 12,2024 17:00

Այսօր ուշագրավ շրջադարձ եղավ, երբ ԱԺ-ում լրագրողներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ հրապարակը լեփ-լեցուն էր մայիսի 9-ին, դուք ասել էիք, որ հրապարակը լեփ-լեցուն լինելու դեպքում հրաժարական կտաք, պատրա՞ստ եք արտահերթ ընտրությունների: Նա պատասխանեց. «Ձեզ ինչքա՞ն ժամանակ է պետք, որ գնաք, իմ ասածի մեջբերումը բերեք»: Լրագրողն ասաց՝ 2 րոպե:

Փաշինյանը տվեց ուղիղ 2 րոպե. «Դե գնացեք, բերեք»

Ավելին՝ նա թայմեր դրեց, որ 2 րոպեն լրանալուց հետո զգուշացնի: Կարճ ժամանակ անց հեռախոսի զանգը հնչեց ու Փաշինյանն արձանագրեց. «2 րոպեն լրացավ»:

Լրագրողները անուղղակի մեջբերումներ արեցին՝ հրապարակից մինչեւ փակ շուկա երբ մարդ կհավաքվի… Փաշինյանը պատասխանեց. «Դա 2018-ին եմ ասել եւ արել եմ»:

Հիշեցրին՝ ասում էի՝ փշալարերը ժանգոտելու են…: Փաշինյանն ասաց. «Ահագին ժամանակ է անցել, ես շատ հայտարարություններ եմ արել: Մեջբերում արեք, ինձ էլ թեգ կանեք, ես կտեսնեմ»:

Իրականում Փաշինյանը մի քանի հայտարարություններ է արել՝ իր հեռանալու մասին:

Մասնավորապես 2020-ի ապրիլի 6-ին ասել է՝ «Եթե զգամ, որ նախկիններին եմ նմանվում, կհեռանամ․ դա ինձ համար բարոյական վերջ եւ ավարտ կլինի, որը ես թույլ չեմ տա:

2019-ի փետրվարին նա հարցազրույց էր տվել շվեյցարական RTS հեռուստառադիոընկերությանը եւ ասել. «Հեղափոխության իմաստն այն է, որ ՀՀ քաղաքացին միշտ հնարավորություն ունենա կառավարություն ընտրելու և կառավարությունը փոխելու: Իմ ներկա դերն ընկալում եմ որպես աշխատող, որին վարձել է ժողովուրդը որոշակի գործ անելու համար: Կշարունակեմ իմ առաքելությունն այնքան ժամանակ, որքան ժողովուրդը գոհ լինի իմ աշխատանքից: Իսկ երբ իմ ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես կհեռանամ, գուցե կաշխատեմ որպես լրագրող, գուցե նոր գրքեր կգրեմ»:

2018-ի հոկտեմբերին, ելույթ ունենալով ԱԺ-ում, նա ասել է. «Որ պահին ժողովուրդը որոշի, որ ես չպետք է լինեմ վարչապետ, ես 15 րոպե չեմ մնա: Վաղը որոշի, վաղվանից ես չեմ լինի»: Սա նա ասել է՝ ընտրությունների համատեքստում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Gohar says:

    Նրա հայրը Սորոսը նրան չի թողնի հեռանալ։ Դեռ շատ սպասելիքներ ունի փաշինյանից ։ Հազիվ գտավ իր ընտրյալին։ ։ Հայաստանը դեռ հիմնովին պիտի քանդի իր ծրագրերը կենսագործելիս։

  2. հայկ համբարձումեան says:

    լրագրողն է անլուրջ.

    գիտնալով որ դիմացինը կատարեալ ստախոս է, այս նիւթերը սկիզբէն պատրաստելու ճիգն ալ չէ թափած.

  3. Սարգիս Զեյթունյան says:

    «…Իսկ երբ իմ ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես կհեռանամ, գուցե կաշխատեմ որպես լրագրող, գուցե նոր գրքեր կգրեմ»:
    — Ես խորապես համոզված եմ, — ասաց պորուչիկը,— որ ձեր վերջը վատ կլինի։ Մինչև օրս չեմ կարողանում հասկանալ՝ ձեզ էշի՞ տեղ եք դնում թե հենց էշ էլ ծնվել եք։
    Յարոսլավ Հաշեկ, Քաջարի Զինվոր Շվեյկի արկածները, «Շվեյկի ձախորդությունները գնացքում»

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930