Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առնվազն նշանակում է, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ունեն օպերատիվ տեղեկություն, որ հնարավոր են սադրանքներ որոշ խմբերի կողմից». Փաշինյան

Հունիս 12,2024 16:28

Այսօր ԱԺ-ում լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ ԱԺ շենքի մոտ մեծաքանակ ոստիկաններ են, Բագրատ սրբազանը ժամը 15-ին հավաք է հրավիրել, ինչ-որ մտավախությո՞ւն ունեք, որ կարող է գործողություն իրականացնեն:

Փաշինյանը պատասխանեց. «Եթե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նման միջոցառում ձեռնարկում է, առնվազն նշանակում է, որ նրանք ունեն օպերատիվ տեղեկություն, որ հնարավոր են սադրանքներ որոշ խմբերի կողմից: Իրավապահները հնարավոր միջոցներն են ձեռնարկում այդ խմբերին եւ նրանց առանձին անդամներին հայտնաբերելու, չեզոքացնելու եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կատարում են իրենց գործառույթները: Ես բազմիցս ասել եմ, որ ոստիկանությունը ամբողջ աշխարհում ուժային կառույց է: Երբեմն լինում են դեպքեր, երբ որոշակի ուժ են գործադրում, հետո ասում են բա էդ ոստիկաններին ինչի՞ չեն դատում: Ոստիկանին իր աշխատանքը կատարելու համար չի կարելի դատել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930