Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցին՝ 30-ամյա ագրեսիան հիմք չի՞ տալիս ասել, որ ադրբեջանական ագրեսիան միշտ կարող է լինել՝ Փաշինյանը պատասխանեց. «Տալիս է»

Հունիս 12,2024 16:16

«Էականորեն հաշվի են առնված Ոսկեպարի ժողովրդի տեսակետները, Ոսկեպարից հետո մենք գնացել ենք Բերքաբերի ժողովրդի հետ հանդիպման: Ընկալումների տարբերություններ կան: Երբ առաջին անգամ գնացել էի Ոսկեպար, սեղանին էի դրել մի տարբերակ, որը Ոսկեպարի բնակիչներն ասացին՝ լավ տարբերակ չի: Ես ասացի՝ պետք է սահմանազատում արվի այսպես, ոսկեպարցիները դուրս են եկել, հարցազրույցներ տվել, բողոքել են: Ուրիշ տարբերակ են առաջարկել: Ես ասացի՝ ժողովուրդ ջան, ես ձեզ լսեցի, կգնամ, կգամ կասեմ՝ ինչն եմ համարում իրագործելի, ինչը չեմ համարում իրագործելի: Պայմանական, 5 հարց բարձրացրել եք, 5-ից 3-ը լինում է լուծել, 2-ը չի լինում լուծել,, ոսկեպարցիները ասել են՝ մենք հարց չունենք, հանդուրժողաբար կվերաբերվենք այդ տարբերակին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ ներկայացրեց Կիրանցում բնակիչների հետ հանդիպման մթնոլորտը. «Գնացել եմ Կիրանց, ասել եմ՝ պայմանական 5 հարցից 2-ն է լինում լուծել, էն 3-ը չի լինում: Կիրանցի բնակիչները, որ առաջին հանդիպումից հետո ավելի պոզիտիվ էին, հանդիպումից հետո դարձան նեգատիվ: Դրա համար օբյեկտիվ պատճառներ ունեին»:

Խոսելով խաղաղության պայմանագրի եւ կոմունիկացիաների մասին՝ նա ասաց. «Աշխարհում չկա երկու այդպիսի երկիր, որ իրար հետ ունեն մի պայմանագիր: Երբ Հայաստանն ու Ադրբեջանը արձանագրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ միմյանցից տարածքային պահանջներ չունեն, հրաժարվում են ուժի կիրառման սկզբունքից, պատրաստ են չմիջամտել իրար ներքին գործերին, ագրեսիվ քաղաքականություն չվարել միմյանց նկատմամբ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ այլն, մնացած բոլոր հարցերը լուծվելու են այդ շրջանակներում՝ լինի կոմունիկացիա եւ այլն»:

Հարցին՝ 30-ամյա ագրեսիան հիմք չի՞ տալիս ասել, որ ադրբեջանական ագրեսիան միշտ կարող է լինել՝ Փաշինյանը պատասխանեց. «Տալիս է: Մենք ուզում ենք հենց այդ իրավիճակը կառավարել»:

Փաշինյանը վստահեցրեց, որ ՀՀ սահմաններից ոչ մի բան չի զիջվելու, չի փոխանակվել. «Այս փուլում սահմանազատումն արվել է այն տրամաբանությամբ, որ ձեր ասած պրոբլեմները չառաջանան: ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի զիջվել ու չի զիջվելու, սակարկման ենթակա չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930