Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ տեղերում դա մեզ համար ցավոտ է, բայց դա ճիշտ սկզբունք է՝ ապահովելու ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունը». Փաշինյանը՝ սահմանազատման մասին

Հունիս 12,2024 15:56

Հիմա բանակցային սեղանին կոնկրետ հարց դրվա՞ծ է, որ մինչեւ Խաղաղության պայմանագրի կնքումը ադրբեջանցիները պետք է դուրս գան ՀՀ օկուպացրած տարածքներից՝ Ջերմուկ, Վարդենիս…Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այդ հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դրված է հարցը հետեւյալ կերպ: Նախ` մենք ՀՀ «32+1» գյուղերի կենսական օկուպացրած տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել եւ չենք հանելու: Սեղանին դրված է հետեւյալը. հիմա Սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցնում են իրենց աշխատանքի կանոնակարգը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով եւ այդ կանոնակարգի հիման վրա պետք է շարունակվի սահմանազատումը: Պետք է ձեւավորվի կոնսենսուս, համատեղ որոշումով մենք կշարունակենք սահմանազատման գործընթացը»:

Հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է առաջարկել, որ Վայոց ձորի, Սյունիքի հատվածից սահմանազատումը շարունակվի, որովհետեւ Ալիեւն ասաց, որ իրենց ցանկությունն է եղել, որ Տավուշից սկսեն սահմանազատումը, սկսել են, հիմա կարո՞ղ եք դուք էլ Սյունիքից շարունակեք՝ Փաշինյանը պատասխանեց. «Ձեր ընկալումը այնքան էլ օբյեկտիվ չի, իրենք այդպես են ներկայացնում, ես ձեզ ասում եմ ճշմարտությունը՝ ինչքան Ադրբեջանի նախաձեռնությունն է, այնքան էլ ՀՀ նախաձեռնությունն է: Այդ թվում՝ Ոսկեպար գյուղի անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցը սահմանազատումն է, այդ թվում՝ Կիրանցի ու մյուս գյուղերի: Մենք հետաքրքրված ենք, որ այդ պրոցեսը շարունակվի նույն տրամաբանությամբ: Մենք իրագործում ենք հետեւյալ սկզբունքը՝ նոր սահման չենք ստեղծում՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Սա շատ կարեւոր սկզբունք է: Որոշ տեղերում դա մեզ համար ցավոտ է, բայց դա ճիշտ սկզբունք է՝ ապահովելու ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930