Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտարարված է ժամը երեքին սրբազան տրամադրությունների գեներացում դեպի ԱԺ շենքի տարածք, բայց դա իրականություն չի կարող դառնալ»․ Անդրանիկ Քոչարյան

Հունիս 12,2024 15:46

ԱԺ նիստում ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ ընդդիմության գործողություններին։

«Հանձնաժողովներում քննարկման ժամանակ ընդդիմադիրներին հետաքրքրում էր ոչ թե բյուջետային կատարողականը, այլ թե ինչո՞ւ ՆԳ նախարարը չի մասնակցում քննարկումներին, երբ ՆԳ նախարարն այդ ժամանակ աղետի գոտում կոորդինացնում էր փրկարար աշխատանքները։ Բայց, եթե հիշում եք, այդ օրը իրենց Սրբազան շարժման ղեկավարն արգելափակել էր ՆԳՆ շենքը, եւ մեր գործընկերները շատ էին հետաքրքրված՝ արդյոք նախարարը պետք է գար, թե՞ չէ։ Եվ ամբողջ քննարկումը ոչ թե ուղղված էր բյուջեի կատարողականի բովանդակային մասին, այլ զորքերը ինչ գույնի բերետներ են կրում, եւ այդ բերետներն ինչպես են ազդում մեր ներքին կյանքի անվտանգային խնդիրների լուծմանը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա հավելեց․ «Երբ պետական պահպանության մասը պետք է քննարկեինք, մեր ընդդիմադիր գործընկերներն ասացին՝ դա մեզ չի հետաքրքրում, որովհետեւ դա ձեր կառույցն է։ Եվ այսօր էլ, երբ մենք լսում ենք, թե ինչպիսի թիրախավորման են ենթարկում ներքին գործերին, ՊՊԾ-ին․․․ Իրենք այդ պահպանությանը չեն ուզում տեսնել պետության պահպանության տեսանկյունից։ Նրանք ուզում են, որպեսզի դրանք չլինեն։

Երեկ էլ հոգեւորականն ասում էր՝ տղա եք, թող ոստիկանները գնան, մնանք մենք ձեր դեմ։ Ո՞նց, այսինքն՝ իրենք չեն տեսնում, որ ոստիկանությունը պետք է լինի այնտեղ, որպեսզի մենք իրար դեմ չլինենք։ Ընտրություններով է որոշվել, թե ով պետք է կառավարի, ով պետք է լինի ընդդիմություն։ Այսինքն՝ ըստ այդ տրամաբանությամբ ամեն քաղաքական միավոր պետք է իր զորքը ստեղծի եւ ով ուժեղ է, նա էլ պետք է իշխանությանը տիրի՞։ Այդ էտապները 90-ականների անցել են, այսօր մենք ունենք պետություն եւ ունենք հեռանկար։

Հենց այս քննարկումներն էլ հուշում են այն մասին, որ այդ հեռանկարը դրված է բոլոր այն ծրագրերի մեջ, որոնք միտված են մեր երկրի անվտանգությունն անառիկ դարձնելուն թե ներսում, թե դրսում։ Եվ հիմա էլ, երբ հայտարարված է ժամը երեքին սրբազան տրամադրությունների գեներացում դեպի շենքի տարածք, բնականաբար, դա իրականություն չի կարող դառնալ, որովհետեւ մենք տեսել ենք՝ նոյեմբերի 9-ը ոնց դարձավ իրականություն մեկ օրով։ Այդ ժամանակ մեր ուժային բոլոր կառույցներն անձնակազմերով գտնվում էին ճակատային գծում։ Մնաց միայն բանակին բերեն Բաղրամյան փողոց, դա էլ չստացվեց, հիմա վերջին արարն է»։

Քոչարյանն ասաց, որ 2024 թվականին ավելի ամբիցիոզ ծրագրեր են իրականացնելու, որոնք միտված են եւ ներքին կարգ ու կանոնին, եւ անվտանգային միջավայրի կայունությանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930