Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինում կայացող Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին

Հունիս 12,2024 15:42

Հունիսի 11-ից 12-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինում կայացող Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին: Վահան Կոստանյանը համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով, որի ժամանակ մասնավորապես նշել է.

«Նախ և առաջ թույլ տվեք բարձր գնահատել Գերմանիայի ջանքերը այս հանդիպումը կազմակերպելու հարցում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին։

Ուկրաինայի վերականգնման սկզբունքները, որոնք ընդունվել են Լուգանոյում 2 տարի առաջ, պետք է լինեն այսօրվա քննարկումների հիմքում։ Բարեփոխումների վրա հիմնված, թափանցիկ, ժողովրդավարական, ինչպես նաև կայուն վերականգնման գործընթացները նախապայմաններ են երաշխավորելու Ուկրաինայի ժողովրդի ապագան:

Միևնույն ժամանակ, առանց խաղաղության այս գործընթացը կլինի հատվածական և ոչ արդյունավետ: Հայաստանն ու մեր ժողովուրդը պատկերացնում են պատերազմների ու բռնությունների սարսափը։ Վերջերս մենք բախվել ենք համանման իրավիճակի և գիտակցում ենք խաղաղության կարևորությունը։

Մենք պատրաստակամ ենք համագործակցել կողմերի հետ՝ դադարեցնելու անմեղ մարդկանց տառապանքները։ Խաղաղությունը մեր քաղաքական համոզմունքն է։ Մենք ինքներս անկեղծորեն ներգրավված ենք խաղաղության բանակցություններում՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մտադրությամբ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Այդ փաստաթղթի հիման վրա ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաև նախկին խորհրդային 10 այլ հանրապետություններ համաձայնել են նախկին վարչական սահմանները ճանաչել որպես միջպետական ​​սահմաններ:

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք վերահաստատել գործընկերների հետ համագործակցելու Հայաստանի Հանրապետության վճռականությունը՝ նպատակ ունենալով վերակառուցել կայունությունն ու խաղաղությունը Եվրոպայում»:

Միջոցառման շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930