Ucom ընկերությունն այս տարի կրկին Հայաստանում ՈՒԵՖԱ EURO 2024-ի ցուցադրման գլխավոր գործընկերն է։
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով։ Ընդհանուր առմամբ ցուցադրվելու է 51 հանդիպում, որոնցից վեցն ընթանալու են զուգահեռ`նույն ժամին։ Ուստի բոլոր խաղերը դիտելու հնարավորություն կունենան միայն Ucom-ի բաժանորդները՝ ունենալով բացառիկ հասանելիություն Արմենիա Պրեմիում հեռուստաալիքին։
«Առաջին անգամը չէ, որ Ucom-ը հանդես է գալիս որպես ֆուտբոլային եվրոպական մրցաշարի ցուցադրման գլխավոր գործընկեր, և մեր բաժանորդները սովոր են, որ իրենց համար այս մրցաշարը պիտի վերածվի տոնի։ Մենք պարզապես պարտավոր էինք նրանց հույսերն արդարացնել, ու այժմ բոլորս մեծ ոգևորությամբ պատրաստվում ենք մեր սիրելի թիմերի խաղերին հետևելու լավագույն որակով Ucom-ի ցանցում», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշենք, որ մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը։ Այս կապակցությամբ հունիսի 18-ից սկսած բոլոր ֆուտբոլասերները կկարողանան օգտվել Ucom–ի ևս մեկ առաջարկից՝ ցանկացած Unity փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում կարող են ձեռք բերել TV iFFALCON LCD Smart 4K TV 55’ հեռուստացույցն ընդամենը 139.900 դրամով: Արդյունքում բաժանորդը կստանա նոր հեռուստացույց՝ 4K-HDR Google TV, Հայաստանի ամենաարագ տան ինտերնետին հասանելիություն, մինչև 210+ հեռուստաալիքներ ու շատ ներառումներով հեռախոսի փաթեթ։
Կարդացեք նաև
Ucom-ը շնորհավորում է բոլոր ֆուտբոլասերներին EURO 2024-ի մեկնարկի առթիվ և մաղթում գոլաշատ ֆուտբոլային հանդիպումներ։