Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մինչև չարաբաստիկ սեպտեմբերն ապրում էինք դրախտում` բառիս բուն իմաստով. Արցախի Խրամորթից Կոտայքի մարզի Կաթնաղբյուր. «Ա1+»

Հունիս 12,2024 14:44

«Ա1+». Մկրտչյանների բազմանդամ ընտանիքն Արցախի Խրամորթ գյուղից բռնի տեղահանվելուց հետո Ծաղկաձոր է հասել, ապա տեղափոխվել Բյուրեղավան, այնտեղից՝ Վանահովիտ։ 2023-ի նոյեմբերից Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղում են ապրում։

Հինգ երեխաների մայր է Լիլիթ Մկրտչյանը։ Խրամորթի միջնակարգ դպրոցի փոխտնօրենն էր, մասնագիտությամբ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։

«Մինչև չարաբաստիկ սեպտեմբերն ապրում էինք դրախտում` բառիս բուն իմաստով։ Նույնիսկ 44-օրյա պատերազմը, թշնամու դիրքերը գյուղին շատ մոտ լինելն ու բլոկադային պայմանները չստիպեցին մեզ հակառակը մտածել։ Աշխատում էինք հայրենի կրթօջախում, դրան զուգահեռ զբաղվում հողի մշակությամբ, ջերմոցային տնտեսությամբ։ Երբևէ չենք մտածել, որ կարող ենք լքել մեր դրախտավայրը, թողնել ամեն ինչ և դառնալ ոչնչատեր։ Բայց ամենացավալին այն է, որ այնտեղ մնացին մեր մարտիրոսվածների, հարազատների շիրիմները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է տիկին Մկրտչյանը։

«Պատմության դասերից շատ ենք լսել գաղթի մասին, բայց որ այն մեր մաշկի վրա կզգանք՝ երբևէ չեմ պատկերացրել։ Դա մեծագույն չարիքն է, որ կարող է լինել մարդ արարածի հետ… ահավոր էր ճամփա ընկնել և գիտակցել, որ հետադարձ չկա։ Արցախում թողել ենք մեր մանկությունը, մեր երազանքները, մեր հողն ու ջուրը, մեր տղաների թափած անգին արյունը։ Արցախից բերել ենք միայն թանկ հիշողություններ, որոնց շնորհիվ կարողանում ենք դիմակայել դժվարություններին և առաջ շարժվել»,- ասում է զրուցակիցս։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930