Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախագիծն իրականացվում է ՊՆ-ի և ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ համատեղ. «Զինապահի» մամուլի ասուլիսը

Հունիս 12,2024 14:12

2024թ․ հունիսի 12-ին տեղի ունեցավ «ԶԻՆԱՊԱՀ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի մամլո ասուլիսը, որի ընթացքում ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը ներկայացրեց հիմնադրամի երկարաժամկետ զարգացման ուղին, գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը ներկայացրեց 2023թ․ տարեկան և 2024թ․ 1-ին եռամսյակի հաշվետվությունները, ԶԻՆԱՊԱՀԻ hանրային կապերի և հաղորդակցման տնօրեն՝ Նարինե Գալստյանը ներկայացրեց նոր ծրագրերը՝ զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախագիծը և «Թիկունքն այստեղ է․․․» նախագիծը։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանն անդրադարձավ օրենսդրական փոփոխություններին, որոնց արդյունքում ԶԻՆԱՊԱՀԸ հնարավորություն ստացավ ֆինանսական հատուցումներից զատ իրականացնել նաև սոցիալական ծրագրեր։ «Հատկապես, ցանկանում եմ նշել, որ այս տարվա սկզբի  հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, համագործակցելով կառավարության մեր գործընկերների հետ, մենք վերանայել և ինդեքսավորել ենք շահառուների հատուցման գումարը՝ բարձրացնելով այն 26%-ով 2024թ հունվարի 1-ից։ Այս նախաձեռնության արդյունքում ԶԻՆԱՊԱՀԻ տարեկան պարտավորություններն կաճեն մոտ 4 միլիարդ ՀՀ դրամով»,- նշեց Իրինան իր խոսքում։

Անցյալ շաբաթ հոգաբարձուների խորհուրդը մեկ այլ որոշում է կայացրել, որը կբարելավի  ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաների սոցիալական վիճակը: Զոհված զինծառայողի կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողներին, կտրվի ամսական 50,000-ական դրամ։

Մամուլի ասուլիսը շարունակեց Կարինե Սարգսյանը, որը ներկայացրեց 2023-2024թթ․ 1-ին եռամսյակի ավարտին կատարված աշխատանքը մի քանի առանցքային թվերով։

2017-2024թթ 1-ին եռամսյակի ավարտը ԶԻՆԱՊԱՀԸ հատուցում է տրամադրել 5,345 զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճանի (նախկինում՝ 1-ին և 2-րդ խմբի) զինհաշմանդամություն ունեցող զինծառայողների։ Միայն 2023թ․ շահառու է դարձել 108 զինծառայող, իսկ 2024թ․ 1-ին եռամսյակում՝ 147 զինծառայող։

2017-2024թթ․ 1-ին եռամսյակի ավարտը ԶԻՆԱՊԱՀԻ եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 9․4 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 18 մլրդ ՀՀ դրամ։ Կատարվել են հատուցումներ 91․5 մլրդ ՀՀ դրամի չափով։

Այնուհետև Նարինե Գալստյանը, շարունակելով ասուլիսը, ներկայացրեց զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախագիծը, որն իրականացվում է ՀՀ Պաշտպանության նախարարության և Ազգային ժողովի պատգամավոր՝ Գեղամ Նազարյանի հետ համատեղ՝ ի նշան հարգանքի, գնահատանքի և ազգովի մեր երախտագիտության մեր զինծառայողներին։

«Այս նախագծի նպատակն է ճանաչել կյանքը հանուն բոլորիս հայրենիքի զոհաբերած զինծառայողներին։ Նախագիծը ենթադրում է շուրջ 4,300 զոհերի անվանական հրապարակում ԶԻՆԱՊԱՀԻ կայքում՝ լուսանկարի և անձնական պատմության հետ մասին»,- նշեց Նարինե Գալստյանը։

Նախագծի մեկնարկն արդեն տրված է։ Ըստ ժամանակացույցի՝ 2025թ տարեսկզբին ԶԻՆԱՊԱՀԻ կայքում հրապարակված կլինի ԶԻՆԱՊԱՀԻ շահառու զոհված զինծառայողների լուսանկարները և հակիրճ ինքնակենսագրականները։

ԶԻՆԱՊԱՀԸ մեկնարկել է «Թիկունքն այստեղ է․․․» արշավը, որը նպատակ ունի ճանաչել և մեր երախտագիտությունը հայտնել Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացու, ով յուրաքանչյուր ամիս իրենց աշխատավարձից կատարում է պարտադիր դրոշմանիշային վճար, որն էլ ձևավորում է ԶԻՆԱՊԱՀԻ ֆինանսական միջոցների զգալի մասը։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ԶԻՆԱՊԱՀԻ գործադիր թիմը պարգևատրվեց մեդալներով

«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեց ԶԻՆԱՊԱՀԻ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը

«Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվեցին ԶԻՆԱՊԱՀԻ

Հատուցումների գծով տնօրեն Սմբատ Երվանդի Սաիյանը

Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, գործառնությունների գծով տնօրեն Տաթևիկ Հակոբի Յաղջյանը

Ֆինանսական տնօրեն Լուսինե Սերժիկի Զուրաբյանը

Հանրային կապերի և հաղորդակցության տնօրեն Նարինե Ալբերտի Գալստյանը

 Միասին՝ զինվորիս կողքին․․․

ԶԻՆԱՊԱՀԸ ստեղծվել 2017թ.-ին` հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով` հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության։ ԶԻՆԱՊԱՀԸ ապաքաղաքական կառույց է և գործում է համաձայն ՀՀ օրենքի։

ԶԻՆԱՊԱՀԸ եզակի հիմնադրամ է տարածաշրջանում, որի շրջանակներում Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտադիր վճար է կատարում իր աշխատավարձից։  ԶԻՆԱՊԱՀԸ համահայկական նախաձեռնություն է, որի նպատակն է ապահովել կյանքը և առողջությունը հանուն Հայաստանի անվտանգության զոհաբերած զինվորների և նրանց ընտանիքների բարեկեցությունը։

ԶԻՆԱՊԱՀԻ միջոցները գոյանում են՝

  • Հայաստանի հարկատուների կողմից վճարվող պարտադիր վճարներից (1,500-15,000 ՀՀ դրամ՝ կախված ամսական եկամուտից)
  • Նվիրատվություններից, որոնք ստացվում են ողջ աշխարհից
  • ԶԻՆԱՊԱՀԻ ակտիվների կառավարումից։

ԶԻՆԱՊԱՀԸ կառավարվում է անկախ հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև բարձր մոտիվացիայով և փորձառու երիտասարդ գործառնական թիմի կողմից:

2023թ․ նոյեմբերի դրությամբ ԶԻՆԱՊԱՀՆ աջակցում է 5,431 զինծառայողների և նրանց ընտանիքների՝ շուրջ 12,500 հայրենակիցներ, ում տրամադրվել է միանվագ 5 և 10 մլն․ ՀՀ դրամ, այնուհետև ամսական 100,000 – 300,000 ՀՀ դրամ 20 տարի շարունակ՝ ըստ զինվորական կոչման։ 2017թ․ ի վեր ԶԻՆԱՊԱՀԸ տրամադրել է ավելի քան 95 մլդ․ ՀՀ դրամի հատուցում։

Այսօր մեր պարտքն է կանգնել զոհված, հաշմանդամ դարձած և անհայտ բացակայող մեր զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930