«Անդրանիկ Մարգարյանն ապրեց կարճ, բայց լեցուն կյանք»,- Երեւանի քաղաքային պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։
ՀՀԿ անդամները՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այսօր այցելել էին պանթեոն, որտեղ տեղի ունեցավ հիշատակի արարողություն՝ նվիրված երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 73-ամյակին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Սամվել Նիկոյանն ուշագրավ պատմություն հիշեց՝ Անդրանիկ Մարգարյանի հետ կապված․ «Երբ մենք փորձարկում էինք ականանետը, ես դրա ինժեներ-կոնստրուկտոր պատասխանատուն էի, Անդրանիկն ասաց՝ լսի, որտեղ կա վտանգ՝ մենք հավասար ենք, եթե ոչ՝ ավագն առաջինն է»։
Ապա խոսելով ազգային-ազատագրական ներկայիս փուլի մասին եւ դիմելով երիտասարդներին, Սամվել Նիկոյանն ասաց․ «Սա էլ ազգային պայքար է, ոչնչով չի տարբերվում 88-ի պայքարից։ Հիմա էլ ես հաճախ հիշում եմ Անդրանիկի խոսքերը եւ առաջնորդվում եմ դրանցով»։
Սամվել Նիկոյանի բնութագրմամբ, իր մեծահոգության եւ լայնախոհության համար էր, որ Անդրանիկ Մարգարյանն ընկալվում էր, իբրեւ համերաշխության, փոխըմբռնման խորհրդանիշ։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանն էլ հիշելով Ազգային միացյալ կուսակցությունում Անդրանիկ Մարգարյանի գործունեությունը՝ զուգահեռներ անցկացրեց մեր օրերի հետ․ «Շատ ավելի ծանր ու մռայլ ժամանակներում, ինքն ու իր հասակակիցները կարողացել են իրականացնել մի բան, որն անհավանական էր թվում։ Մարդկանց մեծամասնությունն ուզում է շատ եւ հենց հիմա, բայց մարդկանց մտքում միշտ պետք է լինի, որ հաղթանակում անգամ իրենց ներկայությունը չտեսնեն, այդ ժամանակ հաղթանակը կգա շատ շուտով։ ԱՄԿ-ի սերունդը այդպիսինն է, այդպիսինն էր Անդրանիկ Մարգարյանը»։
Ըստ Գագիկ Մինասյանի․ «Պայքարը՝ նպատակների համար, երբեք չի ավարտվում։ Մենք պետք է սովորենք անընդհատ պայքարին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ