Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե ԼՂՀ-ն ամբողջովին երբեւէ չի եղել Ադրբեջանին պատկանող տարածքների մեջ՝ բոլոր այդ մարդիկ թիրախավորված են. Լարիսա Ալավերդյան

Հունիս 12,2024 13:14

«Միշտ ասել եմ՝ այս թիմը եկել է իրենց համար ցանկալի ծրագրով, ինչ-որ փոփոխություն, եթե լինում է, մարտավարական բնույթի է, ոչ մի ռազմավարական բան տեղի չի ունենում: Իրենք իրականացնում են ոչ թե ուրիշների կողմից պարտադրված, այլ իրենք հենց այդ մտքին են, հենց այդ գաղափարախոսության կրողն են… իրենց Ալիեւը պարտադրում է, մի դարձրեք Ալիեւին չգիտեմ ինչ: Սա Թուրքիայի ծրագիրն է, որին ծանոթացել ենք դեռ 2009-ին, երբ Հայաստանին պարտադրել են ստորագրել, այսպես ասած, հայ-թուրքական արձանագրությունները» ,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ «Այս թիմը պատրաստվել է 1998 թվականից, երբ հրաժարականն է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ թիմը դուրս չի եկել քաղաքական դաշտից, մանավանդ՝ արտասահմանում: Բոլոր այն միջազգային կոնֆերանսներում, որտեղ եղել եմ, ամենուր աշխատել է նույն գաղափարախոսությունը՝ ԼՂ-ն պիտի մնա Ադրբեջանի կազմում: Իրենք ասում էին ամենաբարձր կարգավիճակով, բայց նույնիսկ դա էր խաբեություն: Մենք չկարողացանք համոզել, որ դա հնարավոր չէ: Այս իշխանությունը չի եկել անելու այլ բան, քան անում է: Որեւէ մի խոշոր քայլ, նպատակ, որ դրվել է, բոլորն իրականացել են: Մեր աչքի առաջ հազարավոր դարերի պատմություն ունեցող հայկական Արցախը այս խաբեբաների թեթեւ ձեռքով բռնակցվեց Ադրբեջանին»:

Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ չպետք է զարմանալ ՔՊ-ականների բառապաշարից. «Ցանկացած հայտարարություն պատահական չէ, բոլորին զարմացնում է նրանց բառապաշարն ու շարժուձեւը, բայց ի՞նչ է ՝ նրանք այլ բառապաշարով ու այլ կեցվածքո՞վ են եկել: Դա բնութագրում է իրենց դաստիարակությունը կամ անդաստիարակությունը, մակարդակը: Որեւէ մի բան չի փոխվել»:

Տիկին Ալավերդյանը նաեւ նկատեց, որ այս իշխանությունները գալու օրվանից սկսել են հետապնդել նրանց, որոնք ղեկավարել կամ մասնակցել են արցախյան շարժմանը կամ պայքարին. «Բոլոր նրանք, որ մնում են այն մտքին, որ ԼՂՀ-ն ամբողջովին երբեւէ չի եղել Ադրբեջանին պատկանող տարածքների մեջ, բոլոր այդ մարդիկ թիրախավորված են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930