Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմ սանձազերծած, էթնիկ զտում իրագործած Ադրբեջանը անհանգստացած է Ֆրանսիայում ցուցարարների դեմ արցունքաբեր գազի կիրառմամբ. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 12,2024 13:20

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Մենք անհանգստացած ենք Ֆրանսիայի որոշ քաղաքներում ցուցարարների դեմ ոստիկանության բռնությունների և արցունքաբեր գազի կիրառմամբ։

Անընդունելի է ուժի չափից ավելի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր իրականացնում են հավաքների և ազատ արտահայտվելու իրենց իրավունքները»: Գիտե՞ք այս հայտարարությունը որ երկրի ԱԳՆ-ն է արել։

Պատկերացրեք, որ սա Ադրբեջանի ԱԳՆ-ն է հայտարարել։ Սա իհարկե, անհեթեթություն է թվում, բայց իրականություն է։ Բռնապետ, ագրեսիայի ու պատերազմ սանձազերծած, էթնիկ զտում ու բռնի տեղահանություն իրագործած, էթնիկ հայի հանդեպ պետական մակարդակով ատելություն քարոզող այս երկիրը այնքան է հղփացել համատարած լռության ու հանդուրժողականության շնորհիվ, որ ռիսկ է անում նման հայտարարություն անել ու միջամտել ԵՄ անդամ պետության ներքին գործերին։ Սա Ադրբեջանի սանձարձակության սկիզբն է դեռ։

Հիշեցնեմ նաև, որ մարդու իրավունքների հարցում վատագույն ցուցանիշներ գրանցած պետությանը՝ Ադրբեջանին, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») Բաքվում անցկացնելու հնարավորություն հենց Հայաստանն է տվել Ադրբեջանին։ Դա կարևոր գործիք է Ալիևի իրագործած հանցանքները մաքրազերծելու համար, և դա Ալիևին տվել է Փաշինյանը։ Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930