«44-օրյա պատերազմից հետո ինչքան շարժում եղել է, մասնակցել եմ, բայց այս մի շարժմամբ, ինձ թվում է, հայ ազգը պիտի հասնի իր նպատակին: Վերջիվերջո պիտի ունենանք հայազգի ներկայացուցիչներ՝ վարչապետ, նախագահ, ԱԺ նախագահ: Սրանք բոլորը Ալիեւի եւ Էրդողանի կոշիկ լիզողներն են, ինքնուրույն չեն կարող երկիր ղեկավարել» ,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Միշա ղարաբաղցին:
Նա համոզմունք ունի, որ Փաշինյանը նոր «Մարտի 1» սարքելու մտադրությունի ունի. «Վարչապետ կոչեցյալից ամեն ինչ սպասելի է, նա ուզում է նորից մի հատ «Մարտի 1» սարքի, ինքն այդ փորձն ունի: Խնդրում եմ ժողովրդին լինել շատ զգոն, ամեն պրովոկացիայի իշխանությունը գնալու է»:
Միշա ղարաբաղցին վերլուծեց նաեւ ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները. «Վարչապետը լափի ամանը դրել է ուժային կառույցների ղեկավարների դեմը, կերեք՝ ինչքան ուզում եք, բայց ինձ պիտի պահեք: Որովհետեւ կեղտոտ գործեր ունեմ, մինչեւ վերջ պիտի տանեմ: Չունենք Ազգային ժողով, աբսուրդ է՝ Ալեն Սիմոնյանի՝ Ազգային ժողովի ղեկավար լինելը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ