«Ազատություն». Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բեռլինում՝ Ուկրաինայի վերականգնման համաժողովի շրջանակներում, հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բայրամովն ու Կուլեբան քննարկել են համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Ադրբեջանի արտգործնախարարն իր ուկրաինացի գործընկերոջը տեղեկացրել է «ազատագրված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքների, ականների սպառնալիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի, ինչպես նաև խոչընդոտների մասին»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: