Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքս եղել եմ շենքում, տեսել եմ, թե ինչպես էր հարբած, նարկոտիկ օգտագործած վայրագ խուժանը մագլցում իմ աշխատասենյակ. Նաիրա Զոհրաբյան

Հունիս 12,2024 12:08

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր օպերայի շրջակայքում նկատել է ջրցան մեքենաներ, փշալարեր եւ հիշել Նիկոլ Փաշինյանի հեղափոխական չկատարված խոստումները:

«Հիշո՞ւմ եք՝ ինչ էր ասում՝ այսուհետեւ փշալարերը պտի ժանգոտեն: Մեր իշխանության եւ ժողովրդի միջեւ փշալարեր չեն լինելու: Հիմա իջեք օպերայի մատույց եւ Դեմիրճյան փողոց, տեսեք՝ քանի ջրցան ու փշալարերով մեքենա է կանգնած: Իրենք պատրաստվում են սադրանքների» ,- լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մինչ տիկին Զոհրաբյանը հարցազրույց էր տալիս լրագրողներին, նրա թիկունքում միջադեպ սկսվեց: Երկու քաղաքացի շարժման մասնակիցներին մեղադրում էին հավաքին փողով մասնակցելու մեջ: Նրանց կարգի հրավիրեցին ոստիկանները ու ճամփեցին:

Տիկին Զոհրաբյանը պատմեց նաեւ, որ մշտապես հետեւում է ադրբեջանական մամուլի արձագանքին այս շարժմանը եւ բարկությամբ առանձնացրել է ադրբեջանցի մի բլոգերի անդրադարձ, որը պնդում էր, թե եթե շարժման ղեկավարներն ուզում են շատ մարդիկ հավաքվեն իրենց կողքին, թող սրբազանը հայտարարի, թե գնալու են թալանի. «Ես հասկանում եմ, որ 2018-ին միավորողը եղավ ատելությունը, անեծքը, թշնամանքը, որը հետո հասարակությանը բաժանեց… այստեղ չի լինելու ատելություն, չկա: Պետք է աշխարհին ցույց տանք, որ 2018-ի դագաղների հեղափոխությունից հետո, երբ Փաշինյանը կոչեր էր անում ու հենց այստեղ հոկտեմբերի 2-ին իր մի կոչով շրջապատեցին ԱԺ-ն… Ինքս եղել եմ շենքում, տեսել եմ, թե ինչպես էր հարբած, նարկոտիկ օգտագործած վայրագ խուժանը մագլցում իմ աշխատասենյակ, որը գտնվում էր երրորդ հարկում, դանակը ձեռքին, այդ ժամանակներն անցել են»:

Տիկին Զոհրաբյանը նաեւ հիշեցրեց, թե ինչպես ՔՊ-ականները պարտքերով ու 47000 դրամի կարողությամբ հայտարարագրերով եկան իշխանության ու ինչպես կարճ ժամանակում բարգավաճեցին:

Ապա կոչ արեց հատկապես համեմատել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի 2018-ի եւ ներկայիս հայտարարագրերը, արձանագրել թե ինչ առանձնատների ու կարողությունների տեր դարձան:

Վերջում հավելեց, որ այս իշխանությունն ունի հզոր թիկունք՝ Ադրբեջանն ու Թուրքիան են: Եվ բնականաբար, հզոր թիկունք ունեցող իշխանությանը վերջ տալը հեշտ ու միանգամից չի լինելու, բայց վստահեցրեց՝ «սրբազան շարժումը» Փաշինյանի հեռացման սկիզբն է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930