Ոստիկանությունը հատուկ տարհանման մեքենաներով հեռացնում է Բաղրամյան պողոտայում կայանված ավտոմեքենաները:
Պարեկային ծառայությունը նույնիսկ չի զգուշացրել քաղաքացիներին, որ իրենց մեքենաները տեղափոխվելու են այլ վայր: Բաղրամյանում կայանված մեքենաների մի մասը պատկանում է ցուցարարներին, որոնք այս պահին էլ գտնվում են իրենց մեքենաների մոտ:
Թե ինչու է ոստիկանությունը որոշել նման գործողություն իրականացնել, դեռևս հայտնի չէ: Կա վարկած, որ ժամը 15:00-ին սպասվող հավաքին ընդառաջ նրանք պատրաստում են հատուկ տեխնիկա բերել Բաղրամյան փողոց: