Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարց է առաջանում՝ էս բիլակով տղերքը հայրենիքի արտաքին պաշտպանության գործում կա՞ն, թե՞ միայն ջարդելու են Հայաստանի քաղաքացիներին»․ Արծվիկ Մինասյան

Հունիս 12,2024 10:34

ԱԺ նիստում «Ոստիկանության գվարդիայի մասին» նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ ոստիկանության գվարդիան փոխարինում է ներքին զորքերին։ «Ուզում եմ հիշեցնել, որ թե ներքին զորքերի մասին օրենքով եւ թե նաեւ Ոստիկանության մասին օրենքի համաձայն՝ ներքին զորքերը խաղաղ հավաքներին խոչընդոտելու ուղղակի արգելքի ներքո են։ Մինչդեռ, մենք տեսնում ենք, թե ներքին զորքերի ծառայակիցներն ինչ են անում։ Նույնիսկ դժվար է ասել ծառայակից այն անձանց, ովքեր տարբեր բերետների քողի ներքո գազանաբար հարձակվում եւ խոշտանգում են քաղաքացիներին, ԱԺ պատգամավորին, եւ չեն կրում պատասխանատվություն։ Եվ հետաքրքիր է, որ 26 հարուցված վարույթներից որեւէ քրեական հետաքննություն չկա, որեւէ մեկն այդ հանցավոր վարքագծի համար ներգրավված չէ որպես մեղադրյալ»,- ասաց նա։

Մինասյանը հիշեցրեց, որ «Պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ ներքին զորքերը պարտավոր են ներգրավվել պաշտպանությանը եւ գտնվել Զինված ուժերի հրամանատարության օպերատիվ վերահսկողության ներքո։ Բայց «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծում այս նորմն ուղղակի չկա։

«Հարց է առաջանում՝ էս բիլակով տղերքը, ամուր տղերքը, պատրաստված տղերքը հայրենիքի արտաքին պաշտպանության գործում կա՞ն, թե՞ միայն ներգրավվելու են ներսում եւ ջարդելու են Հայաստանի քաղաքացիներին»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Նա հավելեց, որ օրենքները խախտող ոստիկանության ծառայողներն օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության չեն ենթարկվում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930