Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե տանը չեն սովորեցրել` կիսատ գիտելիքներով գլխիցդ մեծ վերլուծություններ մի արա, մի քննադատիր այն, ինչից ոչինչ չես հասկանում, անիմաստ է հասուն տարիքում բան հասկացնելը. «Հրապարակ»

Հունիս 12,2024 10:23

Երբ մարդու կրթության եւ դաստիարակության մեջ խոշոր բացեր կան, եւ որոշ տարրական գիտելիքներ ու հմտություններ, որ նա պետք է յուրացներ 4-5 կամ գոնե 10 տարեկանում, պարզվում է` չի յուրացրել անգամ 30-ում, այլեւս բարդ է այդ մարդու հետ համակեցության եզրեր գտնելը: Եթե մարդուն չեն սովորեցրել, որ քո չճանաչած մարդուն, ով ճանապարհ է անցել, վաստակ ունի, ինչ-որ բան է ստեղծել այս կյանքում, հարգված է իր շրջապատի կողմից, չի կարելի անտեղի վիրավորել եւ դրանով ինքնահաստատվել, որովհետեւ դու դեռ քո կյանքում ոչինչ չես ստեղծել եւ քեզնից ոչինչ չես ներկայացնում, ապա ի՞նչ համակեցության մասին կարող է խոսք լինել: Եթե նրան տանը չեն սովորեցրել` մեծերի հանդեպ հարգալից եղիր, փոքրերի հանդեպ` հոգատար, անտեղի անեծք ու սեռական հայհոյանքներ մի հնչեցրու, քո սակավ տեղեկացվածությամբ եւ կիսատ գիտելիքներով` գլխիցդ մեծ վերլուծություններ մի արա, մի քննադատիր այն, ինչից ոչինչ չես հասկանում, անիմաստ է հասուն տարիքում բան հասկացնելը:

Մարդը նաեւ պետք է տարրական շնորհք ու դաստիարակություն ունենա` հասկանալու համար, որ որեւէ մեկի քաղաքական հայացքները, դիրքորոշումը, կարծիքը չեն կարող նրան թիրախավորելու պատճառ դառնալ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930