Հունիսի 11-ին ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շինարարների փողոցում հնչել են կրակոցներ։
Դեպքի վայրում հայտնաբերվել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջը արնանման հետքեր։ Նշված «Toyota»-ն բախվել է նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի, Opel»-ն էլ բախվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի, «Toyota»-ն էլ բախվել է մեկ 1 այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով կա վիրավոր։
Կարդացեք նաև
Մինչ դեպքի վայրում իրավապահները աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Աջափնյակում հայտնի քրեական հեղինակություն «Ֆազն» է՝ Սերգեյ Գրիգորյանը։
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում