«Մենք բարձր ենք գնահատում ռուս-ադրբեջանական գործակցության ներկա մակարդակը, որը դաշնակցային բնույթ ունի», – Ռուսաստանի օրվա առթիվ Վլադիմիր Պուտինին հղած ուղերձում նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մեր երկու ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամության և բարիդրացիության ամուր ավանդույթները Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացման հուսալի հիմք են հանդիսանում», – նշված է Ալիևի ուղերձում։
«Ազատություն» ռ/կ