Լրահոս
Օրվա լրահոսը

Քարկոփի ժամանակավոր կամուրջը գետը կրկին քշել տարել է, ինչպես նաեւ՝ խմելու ջրի խողովակը

Հունիս 11,2024 23:45

Լոռու ու Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների աղետալի հետեւանքները դեռ վերացված չեն, իսկ Լոռիում եւ Տավուշում նոր  ցիկլոններ ու առատ տեղումներ են: Հազիվ հանդարտված Դեբեդը կրկին վարարեց եւ անցած գիշեր քշեց տարավ Քարկոփ բնակավայրի մասամբ վերականգնված կամուրջը:

Քարկոփեցիներն էլի բաց աչքով են լուսացրել,անընդմեջ հետեւել վարարած Դեբեդի մակարդակին ու պատրաստ եղել  լքելու արդեն  հեղեղած բնակարանները: Բայց ամեն ինչ ավարտվել է միայն հետիոտնային կամրջի քշելով, բարեբախտաբար տուժողներ չկան:

Աղետից ամենաշատ տուժած բնակավայր հիմա կարելի է հասնել միայն Ախթալա-Այրում-Ճոճկան ճանապարհով: Դեբեդը վարարել ու կրկին տարել է Քակոփի օրեր առաջ վերականգնված խմելու ջրի խողովակը:

Մի քանի ժամ անընդմեջ տեղացած հորդառատ անձրեւը փլուզումների ու քարաթափումների պատճառ է դարձել Ալավերդու մի շարք բնակավայրերում: Փլուզվել է Շնող-Թեղուտ ճանապարհի մի հատվածը:

Հորդառատ անձրեւի հետեւանքով երեկ մոտ երկու ժամով փակվել է Մ 6 միջպետական ճանապարհը՝ Սանահին կայարան- Քոբայր հատվածում:

Հորդառատ անձրեւների հետեւանքով սելավաջրերը Օձունի սարահարթից լցվել են ներքեւ՝ մի քանի հատվածներում առաջացնելով փլուզումներ ու քարաթափում: Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր ֆիքսել են կադրեր,որտեղ  Օձունի սարահարթից իջնող սելավաջրերից մի քանի ջրվեժներ են առաջացել:

Երկու հատվածում հարակից ժայռը փլուզվել է, ճանապարհ լցրել քարեր ու տիղմ: Վնաս է  կրել նաեւ երկաթգիծը:

«Անկյուն+3»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930