Թալինի HI-AM (Հայ-Էմ) Դյուցազնատան մարզիկ, Ակունք գյուղի 12-ամյա բնակիչ Միսակ Գլճյանը սահմանել է տարվա առաջին Գինեսի ռեկորդը՝ «Մեծ պտույտ հետ» վարժությունը՝ մեկ րոպեում կատարելով 52 պտույտ։
Այսպիսով, 6 ամիս շարունակ քրտնաջան աշխատանքի շնորհիվ պատանի դյուցազունը կարողացել է 4 պտույտով գերազանցել Գինեսի գործող ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանին, որը մեկ րոպեում կատարել է 48 պտույտ։
Նշենք, որ Թալինի HI-AM Դյուցազնատան սաներն արդեն ունեն Գինեսի 17 ռեկորդ։
Շնորհավորում ենք մեր հայրենակցին և մաղթում նոր նվաճումներ։
Կարդացեք նաև
ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ
Մանրամասները տեսանյութում՝