SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևանի վարչական շրջաններից մեկի քննչական բաժնում «կաշառակերություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքային քննչական բաժնից նշված վարչական շրջանի տարածքային ոստիկանության բաժին գրություն է ստացվել, որ 2023թ. սեպտեմբերին նշված վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ճարտարապետը, ճարտարապետական գծագիր կատարելու պատրվակով, իր վարչական շրջանի բնակիչ Նարինե Շ.-ից պահանջել է 250 հազար դրամ կաշառք։
Պարզվել է նաև, որ այդ թվականի հունիսին նույն ճարտարապետը 255 հազար դրամ կաշառք է պահանջել և ստացել նույն վարչական շրջանի բնակիչ Մարտին Թ.-ից։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճարտարապետն այդ գումարներն ասել է և Նարինե Շ.-ն ու Մարտին Թ.-ն նրա բանկային քարտին են փոխանցել։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հայտնում՝ Երևանի որ վարչական շրջանի մասին է խոսքը, սակայն կան տեղեկություններ, որ ճարտարապետը հայտնել է, որ ինքը գումարը վերցրել է թաղապետի «դաբրոյով»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: