«Արմքոմեդի» երգիծական հաղորդման հաղորդավար Նարեկ Մարգարյանը Բաղրամյան պողոտայում զրուցում էր երիտասարդների հետ: Նա հիշեցրեց, թե ինչպես էր հրեշտակի հագուստով, բաց կրծքով կինը հայտնվել Հանրապետության հրապարակում, որտեղ հերթական հանրահավաքն էր կայանում:
«Բնական է, որ ամեն օր կիսամերկ հրեշտակ չես տեսնի, ու բնական է, որ բոլոր լրատվական կայքերը դրան անդրադարձ արեցին, որովհետեւ վիրուսային կոնտենտ է, մարդիկ հաստատ կսեղմեն: Երկու անգամ բոլոր լրատվական կայքերը դրան անդրադարձան, բայց իշխանական կայքերից մեկը չդիմացավ ու մեկ օրվա մեջ 7 անգամ անդրադարձավ, հետո 5 անգամ էլ հաջորդ օրը»:
Նարեկ Մարգարյանի խոսքով. «Պարզ էր չէ՞ ով էր պատվիրել այդ գորշ մոնոներկայացումը…Ո՞նց է լինում, որ միջինում մեկ-երկու անգամ են անդրադառնում, իսկ մեկ այլ տեղ՝ 12 անգամ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ