Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնում է ՔՊ-ն ունենա կամք եւ գա այդ նիստին, այս կառավարությունը պետք է հեռանա». Արծվիկ Մինասյան

Հունիս 11,2024 22:11

«ՔՊ-ն փորձում է հերթական մանիպուլյացիայով ու մանր ժուլիկությամբ տարակուսանքի մեջ գցել ժողովրդին: Տարածել են, թե իբր կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման վերաբերյալ սրբազանի գլխավորությամբ կիրակի օրը ժողովրդի պահանջով, որ երկու խմբակցություններով նախաձեռնել ենք, իբր այդ հարցի քննարկումը հետաձգվել է»,- Բաղրամյան պողոտայում պայքարի հերթական օրվա ամփոփման ժամանակ ասաց ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Դա սուտ է, հարցի քննարկումը հրավիրած ԱԺ արտահերթ նիստը շարունակում է մնալ ամսի 17-ին ժամը 18:30-ին: Սա փոփոխման ենթակա չէ, սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է եւ պետք է գումարվի, միայն մնում է մեկ բան՝ ՔՊ-ն ունենա կամք եւ գա այդ նիստին, որպեսզի իրենց հակափաստարկները բերեն այն հիմնավորումներին, որ մենք ձեր հետ ձեւակերպել եւ ներկայացրել ենք, որ այս կառավարությունը անելիք չունի: Այս կառավարությունը պետք է հեռանա»,-հավելեց պատգամավորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930