Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Չարլզ III թագավորի ծննդյան օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը:
Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ նշելով, որ միջպետական հարաբերությունների երեք տասնամյակների ընթացքում երկու երկրները ամուր հիմք են ստեղծել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և բազմաշերտ համագործակցության համար:
Մհեր Գրիգորյանը շնորհավորանքներ և ջերմ բարեմաղթանքներ է հղել Թագավորական ընտանիքին, Միացյալ Թագավորության կառավարությանը և բարեկամ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ առաջիկա տարիները կնշանավորվեն նոր ձեռքբերումներով՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն