Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այնպիսի կառավարություն պիտի լինի, որն այլեւս չպիտի «փայ մտնի» բիզնեսում». Բագրատ սրբազան

Հունիս 11,2024 21:55

«Վաղը ծանրակշիռ օր է մեզ համար: Այն մարդիկ, որոնց դուք վճարում եք, մերժել են ժողովրդի այն հատվածի պահանջը եւ դա ժողովրդի մեծ մասն է կազմում: Մենք շատ հաստատուն կերպով, պիտի այս մարդկանց գործազուրկ դարձնենք»,- Բաղրամյան պողոտայում, ամփոփելով օրը, հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ կոչ անելով վաղը՝ 15. 00-ից լինել Բաղրամյան պողոտայում:

Նա կոչ արեց վաղը 15. 00-ից լինել Բաղրամյան պողոտայում:

Բագրատ սրբազանը գործարարներին դիմեց. «Այնպիսի կառավարություն պիտի լինի, որն այլեւս չպիտի «փայ մտնի» բիզնեսում»:

Իր բնութագրմամբ՝ փոփոխությունը ոչ միայն քաղաքական իմաստով պիտի լինի, այլ արժեքների իմաստով:

Դիմելով իշխանության ներկայացուցիչներին էլ՝ ասաց. «Եթե թանկ են ձեզ համար այն բոլոր արժեքները, որոնց մասին ինձ մոտ եք անձնապես խոսել, ուրեմն, դուք վաղն այստեղ կլինեք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, նախորդ օրը՝ գիշերվանից  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շրջափակել են ԱԺ շենքը: Իսկ երեկ, ԱԺ խորհուրդը երեկ մերժեց՝ կառավարության հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների դիմումը:

Բագրատ Սրբազանն ամսի 9-ին, 96 ժամ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարականի դիմում ներկայացնելու համար. վաղը, 15.00-ից ընդդիմադիրները կհավաքվեն Բաղրամյան պողոտայում, քանի որ իշխանությանը տրված ժամանակը լրանում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930