«Արձանագրենք, որ հայ ժողովուրդը լույսի եւ հույսի ճանապարհ գտավ ի դեմս «Սրբազան շարժման», որն իր մեջ պարունակում է ամբողջ ժողովրդի ակնկալիքները եւ հույսերը։
Այստեղ չկա քաղաքական, որեւէ շահ։ Այստեղ կա ազգի, պետության փրկության շահ։ Եվ ինչպես սրբազանն է ասում, սա չակնկալիքների պայքար է։ Յուրաքանչյուրը մեկ ակնկալիք պետք է ունենա, ինչպես ասում է կոչը, փրկել պատիվը եւ հայրենիքը։
Վախը սրանց շարքերում ճաքեր է տալիս։ Այն աստիճանի, որ ոստիկանական այսպիսի բիրտ ու լկտի ուժեր են կիրառվում։ Բայց նախ արձանագրենք, որ բոլոր հավաքները իրականացվում են խաղաղ, առանց բռնության որեւէ կոչի։ Սրբազանը մշտապես հայտարարում է, թե ով որեւէ բռնության կոչ կամ վարքագիծ կդրսեւորի, շիշ կնետի, անիվ կծակի կամ հակաիրավական որեւէ քայլի կդիմի, այդ անձը շարժման հետ կապ չունի»,- ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում։
Նրա գնահատմամբ սրբազան պայքարի այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը դեռ չեն կարողանում հասկանալ, որ բռնության գործողություն հանրահավաքի մասնակիցների, ղեկավարության, առաջնորդի կողմից չի հնչում։ Հետեւաբար, նման զորաքանակ բերել եւ լցնել Երեւանում, Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում տասնյակ շարքերով ոստիկանական ուժեր կուտակել վահաններով, հատուկ միջոցներով, դա ցույց է տալիս ոչ միայն քաղաքական իշխանության, այլեւ ոստիկանության վախերը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ