Իշխանության մեջ, տարբեր օղակներում կան մարդիկ որոնք կմիանան շարժմանը, դա ժողովրդական ճնշման արդյունքում է լինելու. Բաղրամյան պողոտայում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հորդորելով մարդկանց՝ վաղը, 15:00-ին լինել Բաղրամյան փողոցում եւ իրենց ներկայությամբ ճնշում գործադրել իշխանական պատգամավորների որոշումների վրա:
«Շատ փակագծեր չենք ուզում բացել, բայց կա որոշակի թիվ, որ այդ թվի դեպքում շատ-շատ մարդիկ պատրաստակամ են միանալ, նաեւ ասել, որ այլեւս վերահսկողությունից դուրս է եւ իրենք չեն կարող իրավիճակին տիրապետել, տնօրինել: Այս ամբողջ օրերը գործողություն են, պետք է գալ՝ մասնակցել»,- ասաց նա՝ հորդորելով ընդդիմությունից գործողություն պահանջողներին՝ դուրս գալ փողոց:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, նախորդ օրը՝ գիշերվանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շրջափակել են ԱԺ շենքը: Իսկ երեկ, ԱԺ խորհուրդը մերժեց՝ կառավարության հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների դիմումը: Բագրատ Սրբազանը ամսի 9-ին, 96 ժամ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարականի դիմում ներկայացնելու համար. վաղը, 15.00-ից ընդդիմադիրները կհավաքվեն Բաղրամյան պողոտայում, քանի որ իշխանությանը տրված ժամանակը լրանում է https://www.aravot.am/2024/06/10/1425591/:
«Ես իշխանությունից որեւէ ակնկալիք չունեմ, իմ ակնկալիքը հայ մարդուց է ու հավատն առ միասնություն, որը պարտադրելու է հայկական պետականության ու հայ մարդու շահերից բխող որոշումների իրականացումն իշխանությանը»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն էլ՝ պատասխանելով հարցին՝ իշխանությունը խաղաղ կհեռանա՞, չի՞ հրահրի բախումներ: Այդ իսկ պատճառով, ընդդիմադիր պատգամավորը մարդկանց հորդորում է՝ վաղը, 15 :00, լինել Բաղրամյան պողոտայում:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ