Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ՁՊՎ-ներում մարդու իրավունքների պաշտպանության` ՆԳՆ-ԵԽ գործընկերության արդյունքները

Հունիս 11,2024 20:02

«Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմամբ» ծրագրերի շրջանակում՝ հունիսի 11-ին տեղի է ունեցել համակարգող խորհրդի հերթական հանդիպումը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և ներպետական մարմիններին` ներդրած ջանքերի, համագործակցության ակտիվացման և համատեղ ուժերով օրակարգ ձևավորվելու համար:

Նա կարևորել է ձերբակալվածների պահման վայրերում վատ վերաբերմունքի առերևույթ դրսևորումների՝ Ստամբուլյան արձանագրությանը համապատասխան փաստաթղթավորումը:

Փոխնախարարը կարևորել է նաև շտապօգնության կարողությունների զարգացման, ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու մասին օրենքի ամբողջական վերանայումը:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն վերահաստատել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ աջակցելու քրեական արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումներին։

«2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների նպատակը քրեակատարողական և պրոբացիոն ծառայությունները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելն է։ Մենք ջանքեր ենք ներդնում այս ուղղությամբ անհրաժեշտ նախաձեռնությունները վերջնական տեսքի բերելու համար։ Միաժամանակ, բարձր ենք գնահատում վատ վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ տեղեկությունների փաստաթղթավորմանն ուղղված ջանքերը»,-իր խոսքում նշել է Մաքսիմ Լոնգանգեն:

ԵԽ Ոստիկանության և ազատությունից զրկման հարցերով համագործակցության ստորաբաժանման ղեկավար Տանյա Ռակուսիչ-Հաջիչն անդրադարձել է շահագրգիռ պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցությանը, ծրագրերի շրջանակում համատեղ նվաճումներին և առաջիկա քայլերին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմամբ» ծրագրերի՝ հունվար-մայիս ամիսների ընթացքում կատարված աշխատանքները։

Ամփոփվել են արդյունքները, անդրադարձ է կատարվել ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովող։ Հաստատվել են Ծրագրերի հաջորդող 7-ամսյա աշխատանքային պլանները։

Համակարգող խորհրդի հանդիպմանը մասնակցում էին նաև Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ։

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930