Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած` «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագծի քննարկումը հետաձգվեց 2 ամսով

Հունիս 11,2024 19:30

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 11-ի արտահերթ նիստի օրակարգում ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծն էր:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հարցի քննարկումը հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով:

 

Այս առնչությամբ «Ազգային ճակատը» տարածել է հետեւյալ հայտարարությունը.

«Հունիսի 10-ին Երևանում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքի դիմումի համաձայն` ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ են մուտքագրել  «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու» վերաբերյալ ԱԺ ուղերձի նախագիծը, որի հիման վրա ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պահանջով և իրավունքի ուժով հունիսի 17-ին պետք է գումարվի ԱԺ արտահերթ նիստ։

Միաժամանակ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պահանջել են ուղերձի նախագծի քննարկումը ներառել նաև ԱԺ նիստերի օրակարգ:

Այդ նպատակով հունիսի 11-ին պետք է գումարվեր ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստ:

Իշխող մեծամասնությունն այդ նիստը գումարել է գաղտագողի, առանց հանձնաժողովի ընդդիմադիր անդամների պատշաճ իրազեկման և օրենքի խախտումով: Ավելին, համապատասխան Հանձնաժողովի նիստը գումարվել է ԱԺ կանոնակարգ օրենքի խախտումով, ըստ որի` ԱԺ հանձնաժողովի նիստը չի կարող գումարվել ԱԺ լիագումար նիստին զուգահեռ:

Փաստացի` իշխող մեծամասնությունը փորձել է տորպեդահարել ԱԺ-ի կողմից Շարժման պահանջով հայտարարության քննարկումը ԱԺ-ում, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ հունիսի 17-ին ԱԺ արտահերթ նիստը գումարվելու է օրենքի ուժով:

Հունիսի 17-ին նախատեսված նիստը, շնորհիվ ընդդիմադիր խմբակցությունների՝ ԱԺ մուտքագրած ուղերձի նախագծի, գումարվելու է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930