Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի էր զուսպ եւ դաստիարակված լինել»…«Մի հատ անջատե՛ք բարձրախոսը». ԱԺ-ում մթնոլորտը լարվեց

Հունիս 11,2024 19:15

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին մթնոլորտը լարվեց, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ՔՊ-ականներին հիշեցրեց, թե ինչպես եկան իշխանության ու ինչ բերեցին. «Վերջերս Սոնա Ղազարյանը եւ մյուսները ակնարկում էին Մարտի 1-ին իմ լռությունը: Սոնա՛, ասեմ, որ իմ քաղաքական կենսագրությունը եւ ժառանգությունը ավելի մեծ է, քան քո կենսաբանական տարիքը, կարելի էր մի քիչ զուսպ եւ դաստիարակված լինել»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց. «Մի հատ անջատե՛ք բարձրախոսը: Իմ գործընկերոջը դու-ով դիմելով հայտարարելով, որ անդաստիարակ է, շարունակում եք ձեր տեքստը: Ձեր պլինտուսը հատակից վերցրեք ու գնացեք, դուք այլեւս չեք կարող ելույթ ունենալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930