Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարմնավաճառ էին ձեզ ասում, մարդիկ, որ էդ ժամանակի ԲՀԿ-ում ծվարած էին, հիմա ուրիշ տեղ են ծվարած». Գառնիկ Դանիելյանի էմոցիոնալ ելույթը՝ ԱԺ-ում

Հունիս 11,2024 19:25

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը էմոցիոնալ ելույթ ունեցավ. «Որեւէ ակնկալիք անձամբ ես չունեմ: Էդ որ ասում եք՝ լափամանից օգտվող, ծաղրածու, բան, դուք ձեզ տեսե՞լ եք, դուք ե՛ւ լափամանից օգտվող եք, ե՛ւ ծաղրածու եք, ե՛ւ էն ամենը, ինչ այս ամբիոնից ասել եք»:

ՔՊ-ականները տեղից արձագանքեցին, Ալեն Սիմոնյանը անձնական խնդրանքով դիմեց լինել ավելի զուսպ:

Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ մինչ օրս ինչ ասել է, սրտից է եղել. «Իմ համար մանդատն էլ, էս աթոռն էլ բացարձակ արժեք չունի, հարյուր անգամ իմ ընկերներին ասել եմ՝ էս մանդատը առհասարակ ինձ պետք չի, չեմ ուզում մի վայրկյան անգամ մնալ էս ԱԺ-ում, որովհետեւ մանդատն ինձ համար առոչինչ է»:

Նա խոսեց իր անկեղծ պայքարի մասին. «Այնինչ մարդիկ, տարբեր կուսակցություններում ծվարած, մարմնավաճառ էին ձեզ ասում, մարդիկ, որ էդ ժամանակի ԲՀԿ-ում ծվարած էին, հիմա ուրիշ տեղ են ծվարած: Երբեք որեւէ մեկի թիկունքում չեմ հայտնվել: Ինձ ճանաչողները գիտեն, իջեւանցի տղա եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930