Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ծննդավայր Ավետարանոցն ու տարիների մեր ունեցվածքը մնացել է թշնամու վերահսկողության տակ» արցախցի ընտանիքը փորձում է հաստատվել Այգեզարդում. «Ա1+»

Հունիս 11,2024 18:46

«Ա1+». Ավետարանոց, Հովսեփավան, ապա՝ Այգեզարդ… 32 ամյա Թաթուլ Դանիելյանի ընտանիքի գաղթի ճանապարհն է՝ սկիզբ առած 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։

Ինչպես արցախյան ընտանիքներից շատերը, Դանիելյանների ընտանիքը նույնպես զբաղվում էր անասնապահությամբ և հողագործությամբ։ Բավականին մեծ տնտեսություն ունեին՝ 90 գլուխ խոշոր և 200 գլուխ մանր եղջրավոր անասուն, 40 խոզ և 250 թռչուն։

«44-օրյա պատերազմի օրերին որպես կամավորական մասնակցել եմ Արցախի պաշտանության համար մղվող մարտերին։ Ռազմական գործողությունների հետևանքով ծննդավայր Ավետարանոցն ու տարիների մեր ունեցվածքը մնացել է թշնամու վերահսկողության տակ։ Ոչինչ չենք հասցրել գյուղից հանենք»,- Ա1+-ի հետ զրույցում պատմում է Թ. Դանիելյանը։

«Այժմ բնակվում ենք Արարատի մարզի Այգեզարդ գյուղում։ Երկու դուստր ունեմ, շուտով լույս աշխարհ կգա երրորդ բալիկս։ Ապրում ենք վարձով, թոշակառու մորս հետ։ Մեր մեջ ուժ ենք գտել կրկին հողի մշակությամբ և թռչնաբուծությամբ զբաղվելու համար։ Ընտանիքս միշտ էլ սիրով ու պատրաստակամությամբ է մասնակից եղել իմ բոլոր ձեռնարկումներին», – ասում է Թաթուլը։

Անահիտ Պետրոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930